"Արմենիա" շաբաթաթերթ Բուենոս Այրես

«Արմենիա», լույս է տեսնում 1931 թվականից Բուենոս Այրեսում։ 1954-1989 թվականներին՝ օրաթերթ, 1989 թվականից՝ շաբաթաթերթ՝ հայերեն, իսպաներեն։ ՀՀԴ պաշտոնաթերթ։ Խմբագիրներ՝ Սարգիս Թոփչյան, Ռեն (Ռուբեն Վարդանյան), Արսեն Միքայելյան, Աշոտ Արծրունի, Վարդան Գևորգյան, Հովհաննես Դևեջյան, Պետրոս Հաջյան, Խաչիկ Տեր-Ղուկասյան (1987 թվականից)։ Լուսաբանում է արգենտինահայ գաղութի հասարակականվ ֊քաղաքական կյանքը, տպագրում միջազգային լուրեր, գրական նյութեր, տեղեկություններ Հայաստանից։ 1931-1982 թվականներին ունեցել է սեփական տպարան։

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է