Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ, Կաթողիկոսություն Փոքր Հայոց, Հայրապետություն Մեծին Կիլիկիո, Եպիսկոպոսապետություն Տանն Կիլիկիո, Սսի կաթողիկոսություն, Անթիլիասի կաթողիկոսություն. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռը: Կաթողիկոսանիստը՝ Անթիլիասի (Լիբանան) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճար (1941-ից): Ճանաչում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի գահերեցությունը և նախամեծարությունը: Հիմնադրվել է 1446-ին, Կիլիկիայի Սիս քաղաքում՝ Հայոց կաթողիկոսության նախկին նստավայրում, 1441-ի Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ հայրապետական աթոռը Սուրբ Էջմիածնում վերահաստատվելուց հետո: Առաջին կաթողիկոսն է եղել Կարապետ Ա Եվդոկացին (1446–1477): 16-րդ դարին սկզբից, երբ թուրքերը գրավել և օսմանական կայսրության նահանգի են վերածել Կիլիկիան, սկսվել է կաթողիկոսության ամենածանր ու դժվարին շրջանը: Մինչև 19-րդ դարին կեսը Կիլիկիան շարունակաբար ենթարկվել է թուրքերի, ինչպես նաև այլ ցեղերի ասպատակություններին: Հաճախ գրավվել ու ավերվել է նաև Սիսը, թալանվել նրա կաթողիկոսարանը:   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է