Արարատյան Հայրապետական թեմ

Արարատյան Հայրապետական թեմ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր թեմերից։ Առաջնորդանիստը՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի: Կազմավորվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին, երբ Գրիգոր Ա Լուսավորիչը ձևավորում էր Հայ եկեղեցու նվիրապետական կառույցը։ Ինքն էլ եղել է առաջին թեմակալ առաջնորդը։
Ագաթանգեղոսի Պատմության հունական և արաբական խմբագրությունների համաձայն՝ Սուրբը ինքը մշտական եպիսկոպոսարաններ կառուցեց Այրարատում՝ Վաղարշապատում, Արտաշատում և Դվինում, և հիշյալ քաղաքները իր աթոռին ենթարկեց։ Թեմում ընդգրկված էին Արարատյան դաշտի Մասյացոտն, Մազազ, Ոստան գավառները, նաև՝ Կոտայք, Նիգ, Ծաղկոտն, Արագածոտն գավառների ու Շարուրի դաշտի տարածքները, որոնք կառավարում էին անմիջականորեն Հայոց կաթողիկոսին ենթակա Վաղարշապատ, Արտաշատ և Դվին քաղաքների եպիսկոպոսները: Ամենայն հայոց կաթողիկոսը միաժամանակ Այրարատյան թեմի առաջնորդն է (ինչի համար էլ թեմը կոչվում է Արարատյան Հայրապետական թեմ):   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է