«ՌԻԲՈԿ» ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մենք աշխարհահռչակ REEBOK SPORTS CLUB ընտանիքի մի մասն ենք եւ տարածաշրջանում ամենամեծ սպորտային ակումբն ենք։ Ավելի քան 8000 քմ միայն սպորտի եւ ինքազարգացման համար։ REEBOK սպորտային ակումբի առաքելությունն է՝ ՆՊԱՍՏԵԼ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՏԱՐԱԾՄԱՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԻՍԿ ԲԱՐԵԼԱՎԵԼ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԸ:
Մեր Արժեքները

Մեր ամեն քայլի հիմքում ընկած են միջազգային ստանդարտներին համապատասխան սպասարկումը և անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին: Մեզ համար նույնքան կարևոր է նաև նորարարությունը։ Մենք միշտ հետևում ենք համաշխարհային միտումներին՝ վերջին նորամուծությունները առաջինը քեզ մատուցելու համար:

Մեր Նպատակները

Reebok Սպորտային Ակումբի հիմնական նպատակն է՝ քո ֆիթնես փորձառությունը դարձնել լիովին բացառիկ՝ ապահովելով հետևյալը․
Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին՝ հիմնվելով օրգանիզմի առանձնահատկությունների և առողջական վիճակի բժշկական քննության արդյունքների վրա
Առանձնացված կարդիո և ուժային ընդարձակ մարզասրահներ
Աշխարհի առաջատար ընկերությունների արտադրության ամենաժամանակակից և նորարարական սարքավորումներ
Գերժամանակակից և գրավիչ խմբակային պարապմունքներ՝ լիցենզավորված հանրահայտ Les Mills-ի կողմից
Յուրօրինակ դիզայնով օլիմպիական լողավազան՝ջրացատկի երեք աշտարակներով
Բացառիկ խելացի թևնոցներ՝լողի մարզումներն առավել արդյունավետ դարձնելու համար
Ջրային աերոբիկայի առանձին լողավազան
Համապարփակ առողջարարական տարածք
Աշխարհի ամենախելացի սարքավորումները Strength-Endurance (Ուժ-տոկունություն) և Strength-Endurance PRO մարզումների համար
Բռնցքամարտի ռինգ սպորտային ակումբում
Մարտարվեստի հմտությունները զարգացնող նորագույն սարքավորումներ
Հայաստանում գործող սպորտային ապրանքների մասնագիտացված և էքսկլյուզիվ հավաքածուով հագեցած միակ Ռիբոկ Ֆիթհաբ ֆիրմային խանութը
Crossfit լիցենզավորված մարզասրահ (Շուտով)

Մենք նաև ամենաաշխատասեր սպորտային ակումբն ենք Հայաստանում և բաց ենք քեզ համար առավոտյան 06:00-ից մինչև ժամը 24:00:

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է