«ԳԱԼԱ ԱՐՏ» ՑՈՒՑԱՍՐԱՀ («ՍԻԵՍՏԱ ԱՐՏ»)

«Գալա Արտ» ցուցասրահը հիմնադրվել է 2012 թվականի հոկտեմբերի 13-ին, Երևանում։ Ցուցասրահի հիմնադիր տնօրեններն են ամուսիններ Ավետիս Բերբերյանն ու Նուշիկ Միքայելյանը։

«Գալա Արտ» ցուցասրահի հիմնական նպատակներից է միջազգային արվեստի շուկայում հայկական կերպարվեստի մնայուն տեղը հաստատել, հայ արվեստագետների աշխատանքներով հանդես գալով լավագույն միջազգային ցուցահանդեսներում։ Գործունեության հիմնական մաս է կազմում նաև երիտասարդ տաղանդավոր արվեստագետների բացահայտումն ու միջազգային ասպարեզում նրանց աշխատանքների տարածումը։

Ցուցասրահում ներկայացվում են 19-րդ դարից՝ մինչև ժամանակակից, պատմականորեն հայտնի արվեստագետների գեղանկարներ և քանդակներ։ «Գալա Արտը» ներկայացնում է ազգային և միջազգային ճանաչում վայելող շուրջ 100 գեղանկարիչների և քանդակագործների, որոնց աշխատանքները զարդարում են լավագույն հավաքածուները՝ հայ դասական մեծագույն վարպետների (Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, Գևորգ Բաշինջաղյան, Հարություն Կալենց, Հակոբ Հակոբյան) և ժամանակակից արվեստագետների՝ Այվազ Ավոյան, Արև Պետրոսյան, Արկադի Պետրոսյան, Աշոտ Բաղդասարյան, Կարեն Բաղդասարյան, Հարություն Հակոբյան, Հերիքնազ Գալստյան, Վավ Հակոբյան և շատ ուրիշների գործեր։

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է