«ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ» ՀՅՈՒՐԱՆՈՑ

Դուք ընտրել եք ճիշտ վայրը Ձեր հանգիստն ու ազատ ժամանակը հիանալի կազմակերպելու և լիարժեք վայելելու համար:

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին` քաղաքամայր Երևանից 55կմ հեռավորության վրա:

Եվ այսպես. շնորհիվ իր բարձր լեռնային դիրքի (2000մ ծովի մակերևույթից բարձր), բնակլիմայական հիանալի և առողջարար պայմանների մարզահամալիրն այսօր էլ համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Սաղարթախիտ անտառով և հյուրանոցը օղակող հիասքանչ պուրակով շրջապատված այս հյուրանոցը նախատեսված է թե' ընտանեկան հանգստի, թե' գործարար հանդիպումների և թե' ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար:

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967թ.-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար:

Այսօր մարզահամալիրն ամբողջապես համապատասխանում է ժամանակի պահանջներին: 2007թ.-ի հիմնովին վերանորոգումից հետո Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն իր հյուրերին առաջարկում է 182 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված համարներ: Տարբեր սպորտաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճների և միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազանի շնորհիվ այս համալիրը մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում:

 

Մեր` սիրալիր և մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող աշխատակազմը մեր հյուրերին դիմավորում և ճանապարհում է սպասարկման ամենաբարձր մակարդակով:

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է