«ԿԻՆՈ ՀԱՅԱՍՏԱՆ» ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆ

Հաճելի, ուրախ և հարմարավետ ժամանցի սիրահարներն այսուհետ կարող են այցելել Մալաթյա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Հայաստան» կինոթատրոն, որն երկու տարի տևած վերանորոգումից հետո այսօր իր դռներն է բացել:

Խորհրդային Հաիաստանում կառուցված վերջին կինոթատրոնը կրկին վերադառնում է իր առաքելությանը: 1996թ-ին կինոթատրոնը սեփականաշնորհվել է և երկար տարիներ ծառայել է որպես մշակութային կենտրոն: 2013թ-ին ընկերության նոր հիմնադիրները որոշել են ստեղծել ժամանակակից ընտանեկան ժամանցի կենտրոն:

Կինոթատրոնի բացմանը արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը և պաշտոնատար այլ անձինք:

Շենքի նախկին սեփականատեր Արմեն Ամիրյանը նշեց, որ այն նմանօրինակը չունեցող, բազմաֆունկցիոնալ, բարձրակարգ, որակյալ գերժամանակակից կենտրոն է. «Երկու տարի տևած վերակառուցման աշխատանքներից հետո այսօր մոտ 3000 քմ տարածք զբաղեցնող գեղեցիկ ճարտարապետական կառույցում կարելի է դիտել համաշխարհային բոլոր կինոպրեմիերաները: Հիմնադիրները փորձել են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ ոչ միայն ֆիլմեր կդիտեն, այլև իրենց ընկերական կամ ընտանեկան ժամանցը կանցկացնեն»:

Արմեն Ամիրյանը նշեց նաև, որ իր կյանքի երջանիկ օրերից է համարում այս օրը, քանի որ տեսնում է վերակառուցված կինոթատրոնի բացումը. «Կինոթատրոնը պարապուրդի էր մատնված, քանի որ չկար ներդրումների հնարավորություն, մենք փորձեցինք սպասել անքան ժամանակ, երբ կհայտնվեն ներդրողներ, ովքեր պատրաստ կլինեն կինոթատրոն, մշակութային կենտրոն կառուցել: Այսօր ինձ համար ուրախալի, բացառիկ օր է, քանի որ կինոթատրոնը վերաբացվում է որպես կինոթատրոն և «Հայաստան» անվանումով»:

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է