Էստոնիայի հայ համայնք

Հայերն Էստոնիայում, Էստոնիայում հայերի թիվը շուրջ 3 հազար է։

Հայերն Էստոնիայում բնակություն են հաստատել 19-րդ դարից։ Առաջին բնակիչները եղել են Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի հայ ուսանողները։ Այստեղ տարբեր ժամանակներում ուսանել են Խաչատուր Աբովյանը, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, Գևորգ Դոդոխյանը, Գևորգ Միրիմանյանը, արևելագետ Քերովբե Պատկանյանը և այլք։

19-րդ դարի երկրորդ կեսին - 20-րդ դարի սկզբին Դորպատի համալսարանում սովորել է շուրջ 200 ուսանող։ Գործել է Հայ ուսանողների միություն։ Նրանցից ոմանք, ավարտելով համալսարանը, որոշ ժամանակ ապրել և աշխատել են Էստոնիայում։ Վարդան Աբովյանը՝ Խաչատուր Աբովյանի որդին, Դորպատի համալսարանն ավարտելուց հետո, երկու տարի աշխատել է Ֆելլին (այժմ՝ Վիլյանդի) քաղաքի դպրոցում, դասավանդել ռուսաց լեզու և գրականություն։   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է