ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն

Օգոստոսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:

Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին իրենց սիրելի գործընկերոջ՝ կյանքից վաղաժամ հեռացած Նվեր Նալբանդյանի հիշատակը:

 

Ամփոփվեց «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը, նախարարը կարևորեց «Արի տուն» ծրագրի  և «Իմ Հայաստան» փառատոնի  հավուր պատշաճի կազմակերպումն ու լուսաբանումը և հանձնարարեց առկա կազմակերպչական բոլոր խնդիրները լուծել ժամանակին և արդյունավետ:

Ներկայացվեցին շաբաթվա ընթացքում կատարված ընթացիկ աշխատանքները, իրականցված միջոցառումները, կարևորվեց համայնքների հետ աշխատանքների արդյունավետության ապահովումը և ակտիվությունը:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց առավել հետևողականորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները և խստագույնս պահպանել աշխատանքային կարգապահությունը: Տրվեցին այլ հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: