ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն
Օգոստոսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:
Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին իրենց սիրելի գործընկերոջ՝ կյանքից վաղաժամ հեռացած Նվեր Նալբանդյանի հիշատակը:
Ամփոփվեց «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը, նախարարը կարևորեց «Արի տուն» ծրագրի և «Իմ Հայաստան» փառատոնի հավուր պատշաճի կազմակերպումն ու լուսաբանումը և հանձնարարեց առկա կազմակերպչական բոլոր խնդիրները լուծել ժամանակին և արդյունավետ:
Ներկայացվեցին շաբաթվա ընթացքում կատարված ընթացիկ աշխատանքները, իրականցված միջոցառումները, կարևորվեց համայնքների հետ աշխատանքների արդյունավետության ապահովումը և ակտիվությունը:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց առավել հետևողականորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները և խստագույնս պահպանել աշխատանքային կարգապահությունը: Տրվեցին այլ հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: