Սոցիոլոգիական հարցումներ

Քվեարկելու համար խնդրում ենք գրանցվել

                  Համազգային նոր, միաձույլ կառույցի կազմավորման անհրաժեշտության մասին հարցադրումներ

Սիրելի հայրենակից՝ այսօր, երբ Սփյուռքում բնակվող հայերի քանակը մոտ 3 անգամ ավելին է դարձել քան հայաստանաբնակներինը և արտագաղթն էլ՝ դեռ շարունակվում է ազգապահպանման, աշխարհով մեկ մեր ջանքերի համադրման անհրաժեշտության մասին համոզված ենք, որ Դուք էլ եք երկար խորհել: Եվ կցանկանաք հնարավորինս աջակցել, որ առաջիկայում մեր ազգակիցների լայն մասնակցությամբ կազմավորվի նպատակային գործունեության ունակ, մի այնպիսի ինքնակառավարվող, ժամանակակից, հզոր համազգային կառույց, որը առաջընթացի ռեալ պայմաններ կստեղծի, հնարավորություն կտա դիմակայել ուծացմանը, դիմակայել մարտահրավերներին և զարգանալ:

Ձայն Բազմաց ձայն Աստծո. Առաջարկելով Ձեզ այցելել մեր կողմից նախագծվող  «Համագործակցության փոխօգնության համազգային կառույցի» armnational.am տեղեկատվական կայքը և գոնե ընդհանուր գծերով ծանոթանալ նրա գլխավոր էջում տեղադրված կառույցի մասին նյութերի հետ՝ խնդրում ենք Ձեզ գրանցվել կայքում և պատասխանել ստորև ներկայացվող հարցերին՝

  

Ազգ կազմակերպություն

1․Հեռահաղորդակցման տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման այս 21-րդ դարում, օգտվելով համաշխարհայնացման գործընթացների բարենպաստ ուղղվածությունից մեծ սփյուռք ունեցող ժողովուրդները կարող են միավորելով իրենց ուժերը, ներազգային համագործակցության, փոխադարձ աջակցման սկզբունքով աշխարհով մեկ ձևավորել իրենց ինքնակառավարվող հզոր, ազգ կազմակերպությունները:  Պատասխանները՝ա) այո կարող են* բ) ոչ չեն կարող* գ) դժվարանում եմ պատասխանել*

Ստեղծման նախադրյալները

2․Ազգային պատկանելիության գիտակցումը, մեր սովորույթների, մեր մշակույթային առանձնահատկությունների ընդհանրությանը կարող է արդյոք մեզ համար էլ բավարար հիմք ծառայել, որ մենք էլ ազգակիցների մի մեծ բարեկամության սկզբունքով կարողանանք աշխարհով մեկ կազմավորվել նպատակային գործունեության ունակ մեր Ազգ կազմակերպությունը: Պատասխան՝ ա) այո կարող է* բ) ոչ չի կարող* գ) դժվարանում եմ պատասխանել*

Պետության պարտավորությունները

3․Պարտավոր է արդյոք Հայաստանի Հանրապետությունը՝ որպես բոլոր հայերի հայրենիք իր հնարավորությունների առավել օգտագործմամբ աջակցել, որ մենք էլ վերջապես կարողանանք ձևավորել համազգային կառույցների մեր ամբողջական, միաձույլ համակարգը: Պատասխան ա) այո պարտավոր է* բ) ոչ պարտավոր չի* գ) դժվարանում եմ պատասխանել*:

Հնարավորությունների գնահատում

5․Մեր կողմից առաջարկվող նախագծով ձևավորվող Համագործակցության և փոխօգնության համազգային կառույցը իր հանձնախմբերի և ծառայությունների բազմաճյուղ ցանցով կկարողանա արդյոք Հայաստանի Հանրապետության բավարար աջակցության դեպքում՝ հնարավորինս պաշտպանել մեր հայրենակիցների իրավունքներն ու օրինական շահերը, նպաստել նրանց գործարար ձեռնարկումներին, պայմաններ ստեղծել, որ նրանք ամենուր կարողանան ապրել ավելի արժանապատիվ, ավելի բարեկեցիկ կյանքով: Պատասխան ա) այո կարող է* բ) ոչ չի կարող* գ) դժվարանում եմ պատասխանել*

Հնարավորությունների գնահատում

6․Կկարողանա արդյոք այդ կառույցը` իր առջև դրված ազգապահպանման, հայրենակիցների միջև փոխհարաբերությունների մթնոլորտի առողջացման, մեր հետագա զարգացմանը նպատակաուղղված խնդիրներն էլ լուծել, պայմաններ ստեղծել, որ մենք մեր ուրույն, մեզ արժանի տեղն ու դերը գրավենք քաղաքակրթական արդի զարգացումներում: Պատասխան ա) այո կկարողանա* բ) ոչ չի կարողանա* գ) դժվարանում եմ պատասխանել*

Հնարավորությունների գնահատում

7․Կկարողանա արդյոք այդ կառույցը` իր գործունեությամբ նպաստել, որ քաղաքացիական հասարակության հիմքերը ՀՀ-ում ամրապնդվեն, կառավարման համակարգը դառնա ավելի ժանանակակից, ավելի ժողովրդավարական: Պատասխան ա) այո կկարողանա* բ) ոչ չի կարողանա* գ) դժվարանում եմ պատասխանել*

Ակզբունքների գնահատում

8․Պետք է արդյոք, որ նախագծվող այդ կառույցի կազմավորման հիմքում առաջնահերթ պահանջ դրվի ապահովել, որ մասնակցությունը ազգանպաստ գործերին ոչ միայն պատվի և հարգանքի, այլ նաև նյութական լուրջ խրախուսման արժանի լինի: Պատասխան՝ ա) այո պետք է* բ) ոչ պետք չի* գ) դժվարանում եմ պատասխանել*

Գործունեության ձևի մասին

9․Հեռահաղորդակցման ժամանակակից միջոցները հնարավորություն կտան արդյոք, որ մեր նախագծով ձևավորված կառույցի կառավարման մարմինները, ծառայությունները կարողանան հեռավար կարգավորմամբ (հեռակա մասնակցությամբ՝ առանց նույն  աշխատավայրում հավաքվելու) սահմանված կարգով, առանց լուրջ խոչընդոտների ծավալել իրենց գործունեությունը. ա) այո հնարավորություն կտան* բ) ոչ հնարավորություն չեն տա* գ) դժվարանում եմ պատասխանել*

Լեգիտիմության աստիճանը

10․Մեր կողմից առաջարկվող նախագծով ձևավորվող կառույցի կարգավորման, կառավարման մարմինները կունենան արդյոք բավարար լեգիտիմություն ներկայացնելու բոլոր շահագռգիր կողմերի շահերը. ա) այո կունենան* բ) ոչ չեն ունենա* գ) դժվարանում եմ պատասխանել*

Ֆինանսավորման հնարավորությունները

11․Կբավարարեն արդյոք, Համազգային այդ կառույցի անդամների կողմից կատարվող կամավոր մուծումները, հովանավորների նվիրատվությունները, որպեսզի կառույցը կարողանա հիմնականում ինքնածախսածածկման սկզբունքով գործել: Պատասխան՝ ա) այո կբավարարի* բ) ոչ չի բավարարի* գ) դժվարանում եմ պատասխանել*

Արժույթի հարցը

12․Մեր հայրենակիցների միջև գործարար կապերի ամրապնդման, փոխհարաբերությունների պարզեցման հստակեցման վստահելիության աստիճանի բարձրացման, օտարներից կախվածության նվազեցման նպատակով արժե արդյոք ձևավորել մեր ազգային կրիպտոարժույթը։ Պատասխան՝ ա) այո արժե* բ) ոչ չարժի* գ) դժվարանում եմ պատասխանել*