
Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
Հայաստանի Հանրապետության Հանրային Խորհուրդ
Տեղեկատվական կայք
Սիրելի հայրենակից ՀՀ Հանրային խորհուրդը ստեղծվել է 2008 թվականի հուլիսի 12-ին: 2009 թվականի մարտին նրա կանոնադրության և առաջին 12 անդամների կազմի հաստատվելուց հետո ձևավորվեցին 12 ոլորտային հանձնաժողովները /հանձնաժողովներում ընդգրկված անդամների թիվը` 1940/, ընտրվեցին հանձնաժողովների նախագահներ և 2009 թվականի մայիսին ՀՀ Հանրային խորհուրդը պաշտոնապես ստացավ իր վերջնական տեսքը: Այժմ Հանրային Խորհրդի շրջանակներում գործում են 66 ենթահանձնաժողովներ և առանձին հարցեր քննարկելու համար տարբեր աշխատանքային խմբեր: ՀՀ Հանրային խորհուրդը միջազգային համապատասխան կազմավորումների միության անդամ է: