
Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Տեղեկատվական կայք
«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1987 թվականին: Ինստիտուտի գործունեության ոլորտներն են՝ համակարգչային ծրագրային ապահովում, ռադիոտեխնիկական և օպտիկամանրաթելային համակարգերի համար սարքերի, հանգույցների մշակում և պատրաստում, ֆունկցիոնալ միկրոէլեկտրոնիկայի էլեմենտների նախագծում, արտադրության կազմակերպում և պատրաստում, տեխնոլոգիական վերահսկողության համակարգերի համար միկրոկոնտրոլերների մշակում և պատրաստում, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մասնագետների ուսուցում: