Սիրելի հայրենակիցներ

     Սիրո, համերաշխության, հաստատակամության ոգով հաջողության հասած այս թավշյա հեղափոխությունը պետք է իր շարունակությունը ունենա: Այսօր երբ հեռահաղորդակցման, շփումների, կապերի ամրապնդման, հեռակառավարվող մարմինների ձևավորման անսահմանորեն լայն  հնարավորություններ են բացվել, մենք պարտավոր ենք ոգևորության այս ալիքն օգտագործելով  իմի բերենք համազգային  գործող կազմավորումները և աշխարհով մեկ վերջապես ձևավորենք  նպատակային գործունեության ունակ, միաձույլ մի այնպիսի կառույց, մեր 10 միլիոն հայության մի այպիսի հզոր Ազգ կազմակերպությունը` մայրաքաղաք  իր Հայաստան պետությամբ, որը ոչ միայն համախմբման գործընթացը կկազմակերպի, կնպաստի Հայրենիքի հզորացմանը, զարգացմանը, այլ նաև պայմաններ կստեղծի, որ ամենուր մեր հայրենակիցները կարողանան ապրել ավելի պաշտպանված, ավելի արժանապատիվ, ավելի բարեկեցիկ կյանքով:

  Սիրելի հայրենակիցներ Դուք գիտեք որ այդ նպատակով` Ազգային ժողովրդավարների դաշինք մեր կուսակցության և մեզ հետ համագործակցող մի խումբ կազմակերպությունների մասնագետների կողմից արդեն մշակվել էր Համագործակցության, փոխօգնության համազգային նոր, ինքնակառավարվող  կառույցի, նրա ծառայությունների մատուցման ցանցի ձևավորման իրագործելի  ծրագրերի փաթեթը, որը արժանացել էր գործող իշխանությունների և համազգային շատ կազմավորումների դրական բարձր գնահատականին: Ինչպես տեսնում եք ձևավորվել է նաև տեղեկատվական այս www.armnational.am կայք` պորտալը իր անհատական կայք էջերի տրամադրման, Սոցիոլոգիական հարցումների, Քննարկումների կազմակերպման բաժիններով: Իսկ Կառույցի հնարավորությունները բացահայտելու, աջակիցների ներգրավման նպատակով սկսվել է արդեն մեր հայրենակիցների իրավուքների, օրինական շահերի պաշտպանության կազմակերպմանը, գործարար կապերի ամրապնդմանը նպաստող և մի շարք այլ ծատայությունների մատուցման ցանցի ձևավորման աշխատանքները:

   Նկատի ունենալով, որ այդ ծրագրերը կյանքի կարող են կոչվել, եթե միայն ապահովվի մայրաքաղաք պետության բավարար աջակցությունը և եթե հնարավորինս մեծ թվով մեր ազգակիցներ, տեսնելով նրա օգտակարությունը,  կներգրավվեն գործընթացում և իրենց թեկուզ  համեստ ներդրումներով կաջակցեն այդ կառույցի կազմավորմանը

 մեր կուսակցությունը, չնայած միջոցների սղղությանը, որոշեց մասնակցել առաջիկա ընտրություններին և ներգավելով շահագռգիր կողմերին Ազգային ժողովում ձևավորել կարող անձանցից կազմված ազդեցիկ խմբակցություն:

   Ցավոք նախկին իշխանությունները Արգելափակեցին ընտրական օրենսգրքի բարեփոխման քվիարկությունները և թույլ չտվեցին, որ ընտրական գրավի գումարը նվազեցվի: Այլ եկամուտներ չունեցող մեր կուսակցության համար դա ծանր հարված էր և մենք այժմ ստիպված ենք դիմել Ձեզ, դիմել մեր բոլոր հայրենակիցներին խնդրանքով

  Ձեր հնարավորությունների շրջանակում օգնեք մեզ, որ կարողանանք ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ ծախսերը հոգալ, պայմաներ ստեղծենք, որ առաջիկայում արդեն վերը նշված ծառայությունների ցանցը սկսի գործել: Կանխավ մեր շնորհակալությունն ենք հայտնում աջակցության համար և տեղեկացնում ենք, որ այդ նպատակով մեր կողմից առանձնացվել է ՀՀ Ամերիա բանկի 1570012018960100 հաշվեհամարը:

     Տեղեկացնում ենք նաև, որ անկախ գումարի չափից ազգանպաստ այս գործին մասնակցելու Ձեր պատրաստակամությունը ամենուր լայնորեն կգովազդվի: Պորտալում Դուք կստանաք Ձեր տնօրինությանը հատկացված, առանձնացված մուտքով անհատական կայք էջ, որտեղ կարող եք տեղադրել Ձեր գործունեությանը առանչվող ցանկացված տեղեկատվություն, նյութեր, գովազդային և այլ հոլովակներ: Ձեզ իրավունք կտրվի նաև անվճար օգտվել պորտալի հայտարարությունների ընդհանուր տախտակներից, որտեղ կարող եք համառոտ տեղադրել  թե Ձեր կողմից ինչ ապրանքներ և ծառայություններ եք առաջարկում, Դուք ինչի կարիք ունեք և ինչ հարցերով կցանկանաք աջակցություն ստանալ: Իսկ անհրաժեշտության դեպքում կարող եք ահազանգել նաև Ձեր նկատմամբ կատարվող  ապօրինությունների մասին և Ձեր դիմումը առաջնահերթության կարգով կքննարկվի:

 Իսկ եթե ցանկանում եք մասնակցել նաև նախընտրական  ծրագրի, ցուցակների կազման, նաընտրական քարոզչության կազմակերպման աշխատանքներին, կամ ցանկանում եք մասնակցել Կառույցի ծառայությունների մատուցման ցանցի կազմավորման գործընթացին ապա խնդրում ենք կոնտակտային Ձեր բոլոր (այդ թվում տեսաձայնային կապի հաստատման)  տվյալները նշելով գրանցվել և Ձեզ հատկացվող անհատական կայք էջում տեղադրել նաև Ձեր կենսագրության, Կառույցի մասին Ձեր դիտողությունների, տեսակետների, մոտեցումների մասին նյութերը, մասնակցել հարցումներին, քննարկումներինն հնարավորության դեպքում հանդիպումներին: Խնդրվում է նաև հետևել պորտալում ձևավորվող  <Ընտրություններին ընդառաջ> հարթակում տեղադրվող հայտարարություններին, կապի մեջ լինել նախաձեռնող խմբի հետ:

Մեզ հետ Դուք կարող եք կապվել 010573955, 094406689 և տեսաձայնային (Վայբեր) +37494406689 հեռախոսահամարներով, նյութեր ուղղարկել էլեկտրոնային փոստի arsad40@gmail.com; info@armnational,am հասցեներով:

Հարգանքով`

Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության

նախագահ                                           Արշակ  Սադոյան