Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
Տեղեկատվական կայք
1926թ. հունվարին Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն` թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով։ Նախագծի կատարումը և շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է Ալեքսանդր Թամանյանին։
Ժողտան ոճը պետք է լիներ մոնումենտալ և համապատասխաներ Հայաստանի բնությանը և ժողովրդական արվեստին։
Սկսելով Ժողտան նախագիծը և այն շարունակաբար կատարելագործելով, Թամանյանը ձգտել է իրականացնել բոլոր նորագույն պահանջները բավարարող թատրոն, նաև մայրաքաղաքին համապատասխանող և՛ բովանդակությամբ, և՛ ճարտարապետական լուծումով։ Ըստ ծրագրի, համալիրը պետք է ներառեր ժողտանն անհրաժեշտ բոլոր տարածությունները՝ թատրոն 1200 հանդիստաեսի համար, համերգային սրահ, լսարաններ, գրադարան ընթերացարանով, ցուցասրահներ, խմբային պարապունքների սենյակներ, բուֆետ։ ավելին...
Ժողտան կառուցման տեղը որոշված էր Երեւանի գլխավոր հատակագծով։ Հյուսիսային պողոտայի առանցքով ընկած հողամասը հին Երեւանի կառուցապատված թաղամասերից դուրս էր, Ալավերդյան (նախկինում Դոկտորսկայա, այժմ` Թումանյան) փողոցից հյուսիս, այգիների մեջ։ Երեւանցիների համար դժվար էր պատկերացնել, որ այդ քաղաքամերձ վայրը դառնալու է ապագա Երեւանի հասարակական կենտրոնի մի մասը։
Նախագծմանը զուգահեռ Թամանյանը պետք է լուծեր երեք հարց` կապված շենքի համար նախատեսված հողամասի հետ. սեփականատերերից այգիների օտարումը, Մամռիի ոռոգիչ ջրատարի տեղափոխումը, Գեթսեմանի մատուռի ճակատագիրը։
Հողակտորների օտարումը սկսվում է 1926թ. նոյեմբերին։ Տարածքով անցնող Մամռիի ջրատարը, որն արդեն վերանվանվել էր Շահումյանի անվան ջրանցք, հեշտությամբ տեղափոխվում է։ Հետագայում (1929թ.) հին հունի ափին կառուցվում է Թամանյանի միահարկ ճարտարապետական արվեստանոցն` իր օժանդակ սենյակներով։
Ամենացավոտ հարցը Գեթսեմանի մատուռի հարցն էր։ Գեթսեմանը, ըստ Նոր կտակարանի, ձիթենյաց այգիների վայր էր, որտեղ Քրիստոսն իր վերջին աղոթքներն էր արել խաչվելուց առաջ։ Մատուռին այդ անունն էին տվել այն պատճառով, որ գտնվում էր այգիների մեջ։ Այն կառուցվել էր 1679թ., երկրաշարժից ավերված ավելի հին եկեղեցու տեղում։ Մատուռը միանավ էր, թաղածածկ, փոքրաչափ եւ անգմբեթ։ Ժողտան հողատարածքն ու փողոցների ուղեծիրներն այնպիսին էին, որ Գեթսեմանի մատուռը շրջանցելն անհնար էր։ Թամանյանը որոշում է այն տեղափոխել։ Ուստի մատուռը 1929թ. քանդում են եւ քարերը հատ-հատ համարակալում։ Մատուռի հետ միասին վերացվում է նաեւ շրջապատի գերեզմանոցը` 17-18-րդ դարերի տապանաքարերով։
1931թ. օգոստոսի 26-ի նամակով Թամանյանը դիմում է ակուստիկայի ամենաճանաչված մասնագետ, մի քանի դասագրքերի հեղինակ, պրոֆեսոր Լիֆշիցին, հրավիրելով մասնակցել Ժողտան նախագծմանը։ Ռեժիսոր Ն.Բոգոլյուբովի խորհրդով, Թամանյանը 1934թ. օգոստոսին մասնագետ է գործուղում Օդեսա` հակահրդեհային և այլ հարցերի հետ ծանոթանալու։ Բեմատակի մեխանիզմների նախագծման համար, նույն Բոգոլյուբովի խորհրդով, հրավիրվում է ինժեներ Ս.Վ. Իվանով-Գրդինան, որը աշխատանքը կատարելու համար խումբ է կազմում Թբիլիսիում։
1939 թվին Ժողտան Ձմեռային դահլիճի շինարարությունն ավարտվում է, այն հանձնվում է օպերային թատրոնին։
Առաջին ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին։
1930-ական թվականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ։ 1939 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականությանը նվիրված միջոցառումներին և պարգևատրվում է Լենինի շքանշանով։ Մոսկվայից վերադառնալով՝ 1940 թվականի հունվարի 12-ին, թատրոնը նոր խաղաշրջանը բացում է Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում՝ «Ալմաստ» օպերայով։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը հիմվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Թատրոնը հիմնադրվել է 1930-ին, Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը գործում է 1963-ից։ 2002-ին կատարվել են վերանորոգման աշխատանքներ։
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը ԽՍՀՄ 1979 թվականի փոստային նամականիշի վրա
1938 թվականին թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով։
1957 թվականին թատրոնը ստացել է ակադեմիականի կոչում։