Հիմնավորման հարցերը

 

        Փրկության միակ ուղու մասին

 

       Հարգելի գործընկերներ.

    Դիմակայման, ելքի փնտրության, մեր հետագային առանչվող այլ ծրագրերը մշակելիս մենք պարտավոր ենք հաշվի առնել նաև այն, որ 44 օրյա այս վերջին պատերազմի պառճառով, եթե անգամ չանդրադառնանք ամենաողբալիին` մարդկային ծանր կորուստներին, մենք ամենահամեստ հաշվարկներով էլ առնվազն 20-25 միլիարդ դոլարի զենք, զինամթերքից ենք զրկվել, տնտեսվարման լուրջ նշանակություն ունեցող շատ տարածքներ ենք կորցրել, ավերվել են շատ ձեռնարկություններ, շենքեր, շինություններ: Եւ որ այդ Կորուստերի վերականգնման, նույնիսկ միայն մեր պաշտպանական համակարգը քիչ թե շատ արդիականացնելու, կարգի բերելու համար մեզ խիստ շատ միջոցներ են պետք: Եւ շատ ցավալի է, որ մեր երկիրը այլևս դրա հնարավորությունը չունի:

    Մենք մինչ այդ էլ հետևից քարշ եկողների շարքում էինք: Եւ ոչ միայն մեր պաշտպանական համակարգի, զինատեսակների խնդրների հետ կապված հարցերով էինք շատ ետ մնացել: Բազմաթիվ այլ  ոլորտներում էլ եվս, ցավոք մենք դեռ անցիալ դարի 80-ականների մակարդակում ենք կանգնած:

  Այսպես օրինակ մեր տնտեսության առկա վիճակը էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը այսպես էր բնութագրում՝ «15 անգամ զիջում ենք աշխարհի 1-ին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամուտի տեսանկյունից, ունենք՝ 8 անգամից էլ ավելի ցածր արտադրողականություն Եվրոպայի միջին երկրների հետ համեմատած: Եւ գրեթե բոլոր ոլորտներում էլ տնտեսության վիճակը նույնն է»:

   Զարմանալի է, որ Նիկոլն էլ իր ելույթներից մեկում նշում է, որ եթե մենք 1 ժամում տալիս ենք 6 դոլարի արտադրանք, ԵԱՏՄ-ում այն 11 դոլար է, զարգացած երկրներում`43…«կան երկրներ էլ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է 100 դոլարի»:

    Այս վիճակում էինք մենք արդեն մինչև պատերազմը: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով մենք քանի, քանի անգամ ենք հետ մնացել զարգացած երկրներից և այն, որ նրանք էլ առաջիկայում ստիպված են լինելու տարեկան առնվազն 2-3 տոկոսի աճ ապահովել (առանձնապես այս համաճարակից և Ուկրաինական պատերազմից հետո), ապա պարզ է դառնում, որ եթե նունիսկ մեր սուղ միջոցներով կարողանանանք թեկուզ 7-8 տոկոսի աճ էլ տարեկան  ապահովել, ապա մեկ է շարունակաբար ավելի ու ավելի ենք հետ գլորվելու:

  Պարզից էլ պարզ է նաև, որ այլ երկրներն էլ մեզ առաջիկայում լրջորեն չեն օգնելու: Սահմանափակումներով ուղեկցվող այս փորձություններից հետո, նրանք էլ  առաջին հերթին իրեց կորցրածն են հետ բերելու, իրենց տնտեսություններն են  վերականգնելու: Եւ ընդամենը 2,5 միլիոն բնակչությամբ, ասպիսի ցածր արտադրողականություն ունեցող տնտեսությամբ մեր երկիրը ակնհայտ է, որ միայն իր ուժերով առաջիկա տասնամյակում էլ չի կարողանալու վերը նշված չափով միջոցներ հայթհայթել, դուրս գալ այս խորը փոսից: Նույնիսկ եթե հրաշքով, դրսից խոշոր ներդրումներ էլ լինեն, ապա բնական է որ հավելյալ արժեքը առաջին հերթին կգնա փոխհատուցման և ոչ թե մեր  բանակի վերազինման վրա:

   Իսկ առաջիկայում, աշխարհով մեկ շատ ավելի է խորանալու շերտավորումը: Գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ ինչպես  ֆիզիկական, այնպես էլ ոչ բարդ մտավոր, աշխատանքները հիմականում կկատարվեն համակարգիչների, ռոբոտների, հոսքագծերի, համացանցին միացած սարքավորումների միջոցով: Աշխատանքի համաշխարհային շուկայում, ժամանակակից այդ միջոցները չունցող, արդի պահանջներին բավարարող գիտելիքներ տալու, հմտությունների խորացմանը,  վերապատրաստմանը նպաստելու կարողություն չունեցող այլ պետություններում ապրողները ուղղակի զրկվելու են նորմալ վարձատրվող աշխատանք գտնելու հնարավորությունից և ստիպված  բավարարվելու են այնպիսի վարձով որը ավելի քիչ կլինի, այսպես կոչված, ռոբոտների օգտագործման համար պահանջվող ծախսերից:

    Եւ եթե այլ ելք չգնենք, շարունակենք գնալ այս իշխանությունների կողմից գծված ծրագրով, մեզ դեռ երկար ժամանակ շատ ողբալի վիճակ է սպասվում: Եւ ստիպված, դեռ երկար մնալու ենք կիսագաղութային, հետամնաց երկրի այս խղճուկ վիճակում: 

    Բնական է նույնպես, որ այդ դեպքում էլ ավելի է ահագնանալու արտագաղթը, խոսք էլ անգամ չի լինի հայրենադարձության մասին: Իսկ հայրենիքի նկատմամբ  հավատի կորուստը, ազգապահպանման, ուծացման դեմ պայքարի նոր ծագող  դժվարությունները շատ արագ կբերեն նրան, որ դարերի մեջ ապրող մեր ժողովրդի գոյատևման հարցն էլ ամբողջությամբ վտանգի տակ կդրվի:

    Ապագա կա ասելով չէ ապագան որոշվում: Դառն է խոստովանել, բայց հենց այդպիսի դաժան ապագա է մեզ սպասվում, եթե բեկում չկարողանանք մտցնել:

    Ցավալի է բայց սուտը, կեղծիքը, ինքնախաբեությամբ սփոփվելու մոլուցքը այն աստճանի լայն տարածում է գտել մեզ մոտ, որ ոչ միայն այսօրվա իշխանությունները, ոչ միայն խորհրդարանական ընդիմությունը այլ մեր քաղաքական գործիչներից շատ շատերն էլ դեռ չհասկանալու են տալիս դա: Իրենց էլ, մարդկանց էլ փորձում են համոզել՝ ինչ է եղել որ, քիչ թե շատ կարգի բերելով այս կիսակործանված երկիրը, կարելի է ոչ միայն մեր պաշտպանական համակարգը ամրապնդել, այլ նաև պահաջվող առաջնթացն էլ ապահովել: Իսկ թե ոնց, ինչ միջոցներով պետք է դա անել՝ վախենում են նույնիսկ մտածել այդ մասին:

   Իրականությունից փախչելը, չհասկանալը, չհասկանալու տալը այն, որ առանց աշխարհով մեկ մարդկային մեր ողջ կապիտալի համախմբման, ամբողջացման, առանց Սփյուքահայության ներուժի ներգրավման ոչ միայն երկիրը, այլ ազգովի էլ ենք դատապարտված, իրոք դավաճանության կարգի հանցագործություն է:

   Հայ ժողովուրդը միայն հայաստանաբնակները չեն: Աշխարհով մեկ մենք 10 միլիոն ենք: Այսոր երբ կշեռքի նժարին մեր լինել, չլինելու հարցն է դրված, բոլորի ձայնը պետք է լսելի լինի: Առավել ևս երբ հենց մեր երկրի փրկության հարցն էլ ամբողջությամբ կախված է միայն ու միայն մեր հավաքական ուժից: 

    Իսկ այդ հավաքական ուժը այդքան էլ փոքր չէ: Մենք ունենք կարող, հզոր մեծ Սփյուռք: Եւ միավորելով ջանքերը մենք այժմ էլ դեռ հնարավորություններ ունենք և կարող ենք մեզ արժանի, մեր ուրույն տեղն ու դերը գրավել աշխարհում:

   Համախմբման այդ Խնդիրը ի հարկէ նոր չէ: Եւ դրա համար արդեն կան հստակ մշակված, իրագործելի ծրագրեր: Որոնք կյանքի կոչելու համար որոշակի քայլեր է պետք միայն ձեռնարկել:

  Հարգելի գործընկերներ հավանաբար Ձեզնից շատերը տեղյակ չեն, որ դեռ 2016 թ. Սփյուռքի 6-րդ համաժողովում և Հանրային խորհրդի, և Սահմանադրական դատարանի այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից ներկայացվել էին համազգային խնդիրների կարգավորմանը նպատակուղղված նախագծեր, որոնցով առաջարկվում էր ներկայացչական լայն կազմով ձևավորել հեռակառավարման, հեռակարգավորման Համազգային խորհուրդ և պայմաններ ստեղծել, որ նրա ղեկավարմամբ աշխարհով մեկ կազմավորվի նպատակային գործունեության ունակ, համազգային կառույցների գործուն համակարգ՝ մեր երկրին և ամենուր մեր հայրենակիցներին բազմաբնույթ ծառայությունների մատուցման իր ճյուղավորված լայն ցանցով:

  Եւ չնայած համաժողովը ընդհանուր գծերով հավանություն էր տվել այդ ծրագրին և առաջարկել էր առաջիկայում այդ ուղությամբ պահանջվող քայլերը ձեռնարկել, սակայն ցավոք ոչ նախորդ և ոչ էլ այսօրվա իշխանավորների կողմից այդպես էլ ոչինչ չձեռնարկվեց: Իսկ այդ կառույցի պակասն էլ իր հերթին այս պատերազմի ժամանակ բերեց նրան, որ սփյուռքահայերի աջակցման շատ, շատ մեծ պատրաստակամությունը գործնականում ցավոք շատ քիչ արդյունք տվեց:

   Համազգային այս բարդ խնդրի լուծմանը վերջապես հասնելու համար նախ պետք է մենք բոլորս էլ գիտակցենք պատասխանատվության մեր բաժինը և մի կողմ դնելով ընթացիկ տարաձայնությունները, անձնական համակրանքին, հակակրանքին առանչվող հարցերը, այս իրոք ծանր պահին համաձայնության  գանք: Եւ ձեռք մեկնելով դրսում բնակվող մեր հայրենակիցներին ձևավորենք մի այնպիսի հզոր միավորում, որի հետ ուզած, թե չուզած հաշվի կնստեն նաև այսօրվա իշխանությունները:

    Եւ այնուհետև գործընթացում ներգրավելով նաև սփյուռքահայության ազդեցիկ ներկայացուցիչներին համատեղ ջանքերով պայմաններ ստեղծենք, ստիպենք, պարտադրենք, որ առաջիկայում, համազգային կառույցների միաձույլ համակարգի կազզմավորման օրակարգով հրավիրվի Սփյուռքի 7-րդ համաջողովը:

  Կասկած չի ներշնչում, որ կարող ուժերի ներգրավմամբ ձևավորված այդ համաժողովը, իրավիճակի համակողմանի քննարկումից հետո, նախ կպահանջի, որ Հայաստանը, որպես բոլոր Հայերի հայրենիք իր վրա վերցնի կենտրոնական կառույցի, մայրաքաղաք պետության  գործառույթները և Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի պահանջվող բարեփոխումները կատարի: Ինչպես նաև պայմաններ ստեղծի, որ դրսում գտնվող մեր բոլոր քաղաքացիները, մեր բոլոր երկքաղաքացիները նույնպես առաջիկայում ամենուր կարողանան էլեկտրոնային քվեարկությամբ, առանց խոչընդոտների մասնակցել  ընտրություններին, կարողանան ընտրել և ընտրվել:

  Իսկ այնուհետև՝ հիմք ընդունելով նախորդ համաժողովի որոշումը, վերը նշված կազմով կկազմավորի Համազգային ժամանակավոր խորհուրդ և կհանձնարարի նրան աշխատանքների հեռավար կազմակերպման արդի հնարավորություններից օգտվելով ձևավորվել՝

  Նպատակային գործունեության ունակ, համազգային կառույցների մեր ինքնակառավարվող, միաձույլ, հզոր, գործուն համակարգը, մեր 10 միլիոն հայության Հայ Ազգ կազմակերպությունը` իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստան պետությամբ:

  Հարգելի գործընկերներ.  Ձեզ տրամադրվող մյուս նյութերը ընտրված են այնպես, որ Դուք կարողանաք ավելի մանրամասն ծանոթանալ թե ներազգային համագործակցության, փոխօգնության ոգով կազմավորվող այդ համակարգի հիմքում նյութական շահագռգռման ինչ գործիքակազմ է դրվելու, ինչ կառուցվածք է նա ունենալու, աստիճանական ընդլայնման ճանապարհով ինչպես են կազմավորվելու նրա փորձի փոխանակման, փոխօգնության, խմբերը, միավորումները, բազմաբնույթ ծառայությունների մատուցման նրա լայն ցանցը:

  Եւ ինչպես այդ համակարգի միջոցով կարելի է հասնել նրան, որ

     Մասնակցությունը ազգանպաստ գործերին նյութապես էլ լինի ամենուր խրախուսված, մարդիկ զգան, որ ազգային պատկանելիության գիտակցումը, ոչ թե լրացուցիչ բեռ է, այլ շնորհ, հնարավորություն համատեղված ջանքերով հասնելու լուրջ հաջողությունների:

  Անհրաժեշտ ենք համարում նաև ավելանել, որ իր Կազմավորման համար լուրջ ներդրումներ, նյութական լուրջ ծախսեր չպահանջող, այդ համակարգը՝ իր աշխատանքների բարվոք կազմակերպման դեպքում, իրոք շատ արագ իրավիճակի շտկման հնարավորությունը կտա, կկարողանա և պայմաններ սեղծել, որ մեր երկիրը վերջապես ոտքի կանգնի, ամրապնդի իր պաշտպանական կարողությունները, և կնպաստի նաև, որ մեր հայրենակիցներն էլ ամենուր կարողանան ապրել ավելի ապահով, ավելի բարեկեցիկ կյանքով:

    Հարգանքով

  Ազգային ժողովրդավարների կուսակցության նախագահ.   Սադոյան Արշակ

ցնել նյութը

Քննարկումներ, առաջարկություններ

Ավելացնել նյութը