Հայաստանի կոմպոզիտորների միություն

Հայաստանի կոմպոզիտորների միություն, միավորում է Հայաստանի պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին և երաժշտագետներին, աջակցում նրանց ստեղծագործական գործունեությանը։ Միության տնօրինությամբ գործող կոմպոզիտորների տանը կազմակերպվում են հանդիպումներ, նոր ստեղծագործությունների համերգ-քննարկումներ և այլ միջոցառումներ։ Միությունը ստեղծվել է 1932 թվականին Երևանում: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն է Արամ Սաթյանը:

Հայաստանի կոմպոզիտորների միության շենքն ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Քննարկումներ, առաջարկություններ

Ավելացնել նյութը