Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
«ԴԻԱՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Տեղեկատվական կայք
ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2012թ. բժիշկ Վալերի Աբրահամյանի կողմից: Այն մասնագիտացված է ողնաշարային հիվանդությունների բուժման արդյունավետ տարբեր միջոցների ներդրմամբ: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ տարեց տարի ավելի մեծ տարածում են գտնում ողնաշարային տարբեր հիվանդությունները, որոնց մեջ գերակշռում են գոտկային հատվածի ճողվածքները:
Մենք ուսումնասիրել ենք ողնաշարի ճողվածքների բուժման համաշխարհային, մասնավորապես ամերիկյան փորձը և ձեռք բերել ամերիկյան DRX 9000 սարքավորումը, որի տեղադրումն ու մասնագետների վերապատրաստումը կատարվել է ամերիկացիների կողմից: Այն կարճ ժամանակամիջոցում ապացուցել է իր անվտանգությունը, հուսալիությունն ու արդյունավետությունը: Կենտրոնը տարածաշրջանում նման ուղղվածությամբ առաջիններից մեկն է:
Բժշկական կենտրոնում աշխատում են առաջնակարգ մասնագետներ: Այս կարճ ժամանակահատվածում մեզ մոտ բուժվել են բազմաթիվ հիվանդներ Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, անգամ` արտերկրից: