ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստանում ֆրանսիական համալսարան (ֆր.՝ Université Française en Arménie), 2000 թվականին ՀՀ մայրաքաղաք Երևանում հիմնված համալսարան։ Մոտ 600 ուսանողով ՀՖՀ-ը ոչ ֆրանսախոս երկրում աշխարհի ամենամեծ ֆրանսիական համալսարանն է։

Ստեղծման պատմություն

1995 թ. նոյեմբերի 4-ին Հայաստանը և Ֆրանսիան ստորագրում են մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագիր։ Այնուհետև 1998 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև կնքվում է արձանագրություն։ “Հաշվի առնելով կրթական համակարգը կատարելագործելու անհրաժեշտությունը և ցանկանալով օգտվել բարձրագույն և մասնագիտական կրթության ծրագրերի իրականացման բնագավառում ունեցած հարուստ փորձից” Հայաստանի կառավարությունը որոշում է մասնակցել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ստեղծմանը։ Համալսարանը ստեղծվեց 2000 թ.: Համագործակցության առաջին համաձայնագրերը ստորագրվեցին 2001 թ. փետրվարի 15-ին, ի թիվս այլոց, նաև՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ։ Սկզբից ի վեր ՀՖՀՀ-ը դարձավ Ֆրանսիայի հետ համագործակցության փարոսը և Հայաստանում ֆրանկոֆոնիայի հիմնասյունը։   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է