«Գալոպեր» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ստեղծվել է 2001թ. օգոստոսի 30-ին Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության մի քանի խոշոր արտադրողների և «Արմենիա-Լադա» ավտոհոլդինգի միջև կնքված համաձայնության հիման վրա, որը ենթադրում էր հատուկ նշանակության տեխնիկայի ուղիղ մատակարարում Հայաստան և դրա հետագա սպասարկում հանրապետության տարածքում: «Արմենիա-Լադա» ընկերության արտադրական և պահեստային տարածքներում կազմակերպվեցին առևտրային և պահեստային հրապարակներ` ծանրաքարշ, գյուղատնտեսական և ինքնաշարժ շինարարական տեխնիկայի բաշխման և գործարկման համար: Մինսկի ավտոմոբիլաշինական և տրակտորային գործարանները, ինչպես նաև Չելյաբինսկի տրակտորային գործարանը առաջինն էին, որ օժանդակեցին հետպատերազմյան Հայաստանին տեխնիկայի ուղիղ մատակարարումներով: Առաջին անգամ հետխորհրդային ժամանակահատվածում ՀՀ ձեռնարկությունները հնարավորություն ստացան ձեռք բերել հատուկ նշանակության տեխնիկան արտադրող գործարանների գներով: Այդ նպատակով նախագծվեց և կիրառվեց մատակարարումների լոգիստիկ ցանց Հյուսիսային Օսեթիայի տարածքով (Վերին Լարս): Միաժամանակ «Գալոպերի» մասնագետները ուսուցում էին անցնում մատակարար-գործարաններում, վերակառուցվում էին արտադրական և սպասարկային տարածքները` արտադրողների սերտիֆիկացիոն պահանջներին համաձայն: ավելին...
Հայկական կողմից 2002թ. Չարենցավանում գործարկվեց հատուկ արտադրամաս, որտեղ արտադրվում էին ֆուրգոնային լրակառույցներ և կիսակցանքներ և տեղադրվում ԱՊՀ-ում արտադրված բեռնատար և կոմմերցիոն ավտոմեքենաների շասսիների վրա: Հանրապետության ճանապարհներին հայտնվեցին հուսալի ֆուրգոններ ԳԱԶ, ՄԱԶ և ԶԻԼ շասսիների հիման վրա: Քիչ անց սկսվեց նաև իզոթերմիկ ֆուրգոնների, ռեֆրիժերատորների, ավտոարհեստանոցների և ծանրաքարշ կցանքների արտադրությունը, ինչի արդյունքում ընկերությունն իրավունք ստացավ ինքնաշարժ տեխնիկայի վրա դրոշմել սեփական ՎԻՆ-ծածկագիրը: 2003թ Բելառուսում անիվային բեռնիչների առաջատար արտադրող «Ամկոդոր» ԲԲԸ-ն դիլերային համաձայնագիր կնքեց «Գալոպերի» հետ, իսկ մեկ տարի անց «Գալոպերն» սկսեց դիստրիբյուտորական համաձայնագրի հիման վրա ներմուծել և սպասարկել ԳԱԶ խմբի բոլոր գործարանների ճանապարհա-շինարարական տեխնիկան և «Ագրոմաշհոլդինգ» խմբի գյուղատնտեսական մեքենաները: Տարեց տարի աճում էր այն ընկերությունների և արտադրողներ թիվը, որոնք ցանկանում էին դիստրիբյուտորական կամ դիլերային համաձայնության հասնել «Գալոպերի» հետ` սեփական տեխնիկան ներմուծելու, տարածելու և սպասարկելու հարցում: Այսօր հարց է ծագել գործընկեր-ձեռնարկությունների թվի սահմանափակման և մատակարարումների և հետագա սպասարկման մակարդակի բարձրացման վերաբերյալ: Հետզհետե, հաշվի առնելով ՀՀ-ում տնտեսական աճն ու բարեկեցության մակարդակի բարձրացումը, հայկական ձեռնարկությունները ավելի բարձրակարգ տեխնիկայի կարիք զգացին, և «Գալոպերը» 2008թ դիլերային համաձայնագիր կնքեց գյուղատնտեսական տրակտորների և կոմբայնների խոշորագույն արտադրող New Holland Agriculture ընկերության հետ, իսկ 2009-ին` նաև միջազգային առաջատար CASE մեքենաշինական հոլդինգի հետ, որոնք երկուսն էլ հանդիսանում են աշխարհահռչակ FIAT կոնցերնի մասերը: Այսօր ընկերությունը նախապատվություն է տալիս սպասարկման մակարդակի բարձրացմանը, միաժամանակ փորձելով նվազեցնել մատակարարումների ինքնարժեքը և ապրանքը ավելի մատչելի դարձնելով հայ կական շուկայի սպառողների համար:
“Գալոպեր” ընկերության հատուկ տեխնիկայի ձեռք բերման ոլորտում մշտական գործընկերներն են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, որը միայն 2008 թ. գնեց “Ուրալ-4320” 100 ավտոմեքենա, Ազգային անվտանգության, Ներքին գործերի և Բնապահպանության նախարարությունները, “Հայաստան” համահայկական հիմնադրամը, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, ՀՀ ջրային տնտեսության կոմիտեն, Հայջրմուղկոյուղին, “Հայռուսգազարդ” ՓԲԸ-ն, “Բեյզ Մեթալս” ՓԲԸ-ն, Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, “Թունել” ՓԲԸ-ն և այլ արտադրական և առևտրային ձեռնարկություններ: “Գալոպեր” ընկերության կողմից ներմուծած շինարարական տեխնիկան կիրառվում է հանրապետության բոլոր մարզերում քաղաքացիական և ճանապարհային շինարարությունում, իսկ դաշտերում կարելի է տեսնել նաև ժամանակակից տրակտորներ և կոմբայններ: Մեր խնդիրը այսօր էլ նույնն է` ապահովել Հայաստանի արդյունաբերությունը հուսալի և առաջադեմ մեքենաներով: