ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 1978 թվականին։ Տուն-թանգարանը ստեղծվել է Մարշալ Բաղրամյան պողոտայի և Պլեխանով (այժմ՝ Զարոբյան) փողոցի հատման հատվածում գտնվող այն առանձնատան հիման վրա, որը 1947 թվականին Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը։
Միահարկ առանձնատունը (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան) բաղկացած էր հինգ ընդարձակ սենյակներից և ուներ տնամերձ այգի։ Այն տուն-թանգարանի վերածելու ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումը կայացվել էր 1976 թվականի հուլիսի 21-ին՝ դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք։ Նա առիթ էր ունեցել ծանոթանալու ապագա տուն-թանգարանի շենքի նախագծի էսքիզներին, որ ստեղծել էր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը և նախագծի ալբոմի տիտղոսաթերթի վրա գրի էր առել իր դիտարկումներն ու առաջարկությունները։   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է