ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Թանգարանը բացվել է 1975 թվականի հունվարին։ 1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվել է մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվել է։ Չարենցի տուն-թանգարանում հավաքված են չարենցյան շուրջ 5300 անձնական իրեր, ցուցանմուշների ընդհանուր թիվն անցնում է 15000-ից։ Թանգարանն ընդգրկում է 626,3 քմ տարածք, վերականգնված է մեմորիալ (հուշատուն) մասը, մյուս երեք հարկաբաժինները զբաղեցնում է հիմնական ցուցադրությունը։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է։ Թանգարանում պահվում-պահպանվում և ցուցադրվում են բանաստեղծից մեզ հասած մասունքներ՝ անձնական իրեր, ձեռագրեր, փաստաթղթեր, գրքեր, լուսանկարներ, նյութեր, կապված Չարենց մարդու, քաղաքացու, մեծ բանաստեղծի, թարգմանչի, հրատարակչի հետ։ Վերականգնված է բանաստեղծի աշխատասենյակը։ Երեք սրահներում ներկայացված է նրա կյանքն ու ստեղծագործությունը։ Գործում է «Չարենցը կերպարվեստում» մշտական ցուցահանդես։

Թանգարանն իր հիմնական առաքելությունից բացի կազմակերպում է ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, փառատոներ, չարենցյան ընթերցումներ և այլն։ Չարենցի տուն-թանգարանը համայն հայության ամենանվիրական վայրերից է։

Բանաստեղծի 80-ամյա հոբելյանի առթիվ Չարենցի տուն-թանգարանի ցուցասրահներից Չարենցի տուն-թանգարանը մշտական գործող հուշասրահ է բացել նաև Չարենցավան քաղաքում։

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է