«ՀՐԱՇՔ ԱՅԳԻ» ՍՊԸ

Հրաշք Այգի ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանում գործող գյուղատնտեսության սպասարկման առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է Արթուր Իվանյանի կողմից 1996թ.-ին: Ընկերությունն առաջարկում է ֆերմերային տնտեսություններին և անհատ ֆերմերներին բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, սերմերի, գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների մեծ ընտրանի:Հաշվի առնելով ագրարային ոլորտի առանձնահատկությունները, ծառացած խնդիրների մասշտաբներն ու հրատապությունը և գյուղատնտեսության զարգացման առաջնահերթությունը, ընկերությունը մեծ ուշադրություն է հատկացնում գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվության տրամադրմանը։ Այսօր այն հանդիսանում է առաջատար ընկերություն` վայելելով հաճախորդների վստահությունը: Հրաշք Այգի ընկերությունը համագործակցում է մի շարք ամերիկյան, իտալական, իսպանական, չինական, դանիական ճանաչված ընկերությունների, ինչպես նաև տեղական արտադրող ընկերությունների հետ: Մենք երաշխավորում ենք գնված ապրանքների որակը և արդյունավետությունը, փոխարենը ակնկալելով ձեր վստահությունը և աջակցությունը:

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է