«ԼԱՆԴՇԱՖՏ» ՍՊԸ

<<Լանդշաֆտ>>-ը հիմնադրվել է 2006 թ. մի շատ հիմնարար գաղափարի շուրջ, այն է՝ ստեղծել այգեշինական մի կենտրոն, որտեղ այգետերերը, այգեպանները, ոլորտի շինարարները կարող են մեկ հարկի տակ ձեռք բերել այգեշինական համալիր ծառայություններ գրասենյակից և այգին կառուցելու,
 
խնամելու, ձևավորելու համար նյութեր ու ամենատարբեր պարագաներ գրասենյակին կից գործող վաճառասրահից:<<Լանդշաֆտ>>-ն հանդիսանում է առաջին և միակ կազմակերպությունը Հայաստանում, որ ի սկզբանե իր գործունեության հիմքում դրեց այգեշինական համալիր ծառայությունների գաղափարը: Արդյունքում մեր պատվիրատուները կարող են ձեռք բերել ամենատարբեր այգեշինական ծառայություններ և այգին կառուցելու նյութեր մեկ հարկի տակ:
Հպարտությամբ ենք նշում, որ կազմակերպության ստեղծումը մեծագույն խթան հանդիսացավ այգեշինական մշակույթի, ճաշակի և գիտելիքների զարգացմանը Հայաստանում:
Կարևորելով խորքային մոտեցումը ամեն գործում՝ մշտապես հետևում ենք առաջադեմ երկրներում այգեշինական ոլորտի նոր զարգացումներին և Հայաստան ներմուծում այգին կառուցելու նորագույն լուծումներ ու տեխնոլոգիաներ: Վաճառասրահն մշտապես համալրվում է ոլորտում հայտնի բարձրակարգ, նորամուծական արտադրանքով:
Արժեքավոր է այն, որ այգեշինական ծառայություններում օգտագործվող նյութերը ներկրվում են եվրոպական և ամերիկյան ոլորտի առաջատար արտադրողներից հենց <<Լանդշաֆտ>>-ի կողմից, ինչն էլ թույլ է տալիս մեզ ապահովել մատչելի գներ և վստահ տալ երաշխիքներ:
Ոլորտի զարգացման գործում մեր կարևորագույն ներդրումներից ենք համարում այն, որ մեր մասնագետները մշտապես պատրաստակամ են կիսել իրենց գիտելիքները թե՛ պատվիրատուների, և թե՛ ոլորտում գործող անհատ շինարարների հետ:

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է