Մարմարա, հասարակական- քաղաքական օրաթերթ։ Լույս է տեսնում 1940 թվականից, Ստամբուլում։ Արտոնատեր-խմբագրապետ՝ Պ. Զոպյան (սկզբնական շրջանում՝ Շամլյան), խմբագիրներ՝ Պ. Զոպյան, Ս. Շամլյանն, է. Սիմքեշյան, Կ. Մուրադյան, Ռ. Հատտեճյան (1967 թվականից)։
Ուղղվածությունը
Լայն տեղ է հատկացնում Թուրքիայի ներքաղաքական կյանքին՝ որպես աղբյուր օգտագործելով թուրքական մամուլի նյութերը։ Պոլսահայ գաղութի կյանքը ներկայացնում է եկեղեցական, դպրոցական, մշակութային իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններով։ Տպագրում է հայագիտական հոդվածներ, գրական ստեղծագործություններ և այլն։