Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
«ՆՅՈՒ-ՄԵԴ» ՈՒՐՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ (ՓԲԸ)
Տեղեկատվական կայք
Կլինիկա Նյու - Մեդ ուրոլոգիական կենտրոնը նոր սերնդի բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է, որտեղ ախտորոշվում և բուժվում են մի շարք հիվանդություններ: Կենտրոնում աշխատում են բարձր որակի մասնագետներ բժշկության տարբեր բնագավառներից:Ուրոլոգիական կենտրոնը հիմնվել է 1989թ … Նրա գործունեության գլխավոր ուղղությունը լիթոտրիպսիան էր` քարերի հեռակա փշրում: Կենտրոնում օգտագործվող լազերային լիթոտրիպտորը (1 միլիոն դոլար արժեքով) նվիրել է ծագումով հայ գերմանացի: Ուրոլոգիական կենտրոնը նախկին ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր 2-րդ տեղը, իսկ Անդրկովկասում` 1-ը: Հարևան հանրապետություններից այստեղ գալիս էին մասնագետներ` բարձրացնելու որակավորման մակարդակը: 2002թ. կենտրոնը սեփականաշնորհվեց: Անցկացվեց կենտրոնի կապիտալ վերանորոգում և վերասարքավորում: Ասյօրվա դրությամբ կենտրոնի ամեն մի կաբինետ հանդերձված է նորագույն ախտորոշական և բուժական սարքավորումներով: Բարձր որակի մասնագետների թիմը, գլխավոր բժիշկ` Հարություն Նորայրի Միքայելյանի գլխավորությամբ, միավորված է մարդկանց օգնելու գաղափարով: Մեր կենտրոնում Դուք կարող եք այցելել հետևյալ մասնագենտերին` ուրոլոգ, գինեկոլոգ, սեքսապատոլոգ, օտորինոլարինգոլոգ (քիթ-կոկորդ-ականջ), մաշկաբան, պլաստիկ վիրաբույժ, էնդոկրինոլոգ, նյարդաբան, կոսմետոլոգ, ֆիզիոթերապևտ: Մենք կիրառում ենք անհատական մոտեցում ամեն հիվանդի նկատմամբ: Առողջությունը` մարդու ամենաթանկ բանն է, հոգ տարեք ձեր առողջության մասին և հիշեք, որ ճիշտ ժամանակին նշանակված բուժումը կարող է փրկել Ձեր կյանքը: Եղեք առողջ: