«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից 2000 թվականին։ Սկսելով 16 երեխայից՝ «Օրրանն» այսօր նեցուկ է դարձել ավելի քան 150 երեխաների և 50 տարեցների Երևան ու Վանաձոր քաղաքների իր կենտրոններում։ Մինչ օրս ավելի քան 5000 մարդ է օգտվել «Օրրան»-ի համալիր ծառայություններից։
«Օրրան»-ի առաքելությունն է.
Մուրացիկ և ծնողական խնամքից զուրկ շատ երեխաների ու կարիքավոր մարդկանց «Օրրան»-ի աշխատակիցները գտնում են փողոցային շրջայցերի, պետական ու հասարակական տարբեր հաստատությունների հետ աշխատանքի արդյունքում։ Բոլոր շահառուները ստանում են բարերարների կողմից նվիրաբերված կամ «Օրրան»-ի կողմիցգնված հագուստ, կոշիկ, երեխաները՝ նաև դպրոցական համազգեստ, պայուսակ և գրենական պիտույքներ։
Մաքրամեի, փայտի գեղարվեստական փորագրության և կավագործության դասընթացների շնորհիվ երեխաները արհեստներ են սովորում՝ միաժամանակ ստանալով հետագայում ինքնուրույն ապրուստ վաստակելու հնարավորություն։