«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ»

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, լինելով միակ պետական համերգա-հյուրախաղային կազմակերպությունը, իր գործունեության գերակայությունը համարում է ազգային , համաշխարհային դասական ու ժամանակակից երաժշտական ստեղծագործությունների և կատարողական արվեստի նկատմամբ հանրության պահանջների ձևավորումը, բավարարումը և քարոզչությունը :Ներկայացվող միջոցառումների ծրագիրն ունի ելակետային հետևյալ դրույթները . երաժշտա-կատարողական արվեստի յուրահատկություններից ելնելով' բարձրացնել հայ հանդիսատեսի հայրենասիրական և մարտական ոգին: Ծրագրային դրույթներում հատուկ քաղաքականություն է դրսևորվել հայկական բանակի նկատմամբ: Այդ են վկայում զորամասերում անցկացվող համերգաշարերը, որոնք համերգաշարեր լինելուց բացի, նաև կամքի, ոգու, հավատի, հաստատակամության տոնահանդեսներ են:

Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը ներկայացվում է նորովի: Արտերկրում ապրող սփյուռքահայի առաջ բացվում են ոչ միայն հայրենիքի դռները, այլ նա տիրոջ իրավունքով է մտնում իր երկիր' ի մի բերելով իր ստեղծագործական շնորհը:
Ծրագրի քաղաքականությունը նպատակաուղղված է ՀՀ մարզերում բազմաբնույթ միջոցառումների կազմակերպմանը: Առաջարկվում է' Երևանը բեռնաթափել տասնյակ միջոցառումներից, փոխարենը մշակութային կյանքից հեռացած մարզային հանդիսատեսին դարձնել մշակութային իրադարձությունների մասնակից:
Ծրագրային հիմնական դրույթները միահյուսվում են քսանհինգամյա մեր ամենամեծ նվաճման ' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է