Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
«ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ՓԲԸ)
Տեղեկատվական կայք
Հարգելի գործընկերներ
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը հանդիսանում է ՀՀ խոշորագույն բժշկական կազմակերպություններից մեկը, ապահովելով բարձորակ բժշկական ծառայություններ Երևան քաղաքի և մարզերի բնակչությանը: Կենտրոնը հիմնվել է 2004թ. Հայաստանի առողջապահության համակարգի բարելավման ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր բարձրացնել բժշկական ծառայության հասանելիությունը բնակչության համար:
ԲԿ-ի կազմի մեջ են մտնում երեխաների և մեծահասակների բազմապրոֆիլ հիվանդանոցը և «Արտաշիսյան» պոլիկլինիկան: ավելին...
Մեր առաքելությունն է`
Բավարարելով բնակչության առողջական կարիքները, լինել առաջատար հանրապետությունում բարձրորակ բուժ. օգնություն տրամադրելու գործում` կիրառելով առողջապահական ոլորտի վերջին նվաճումները, օժանդակելով երիտասարդ մասնագետների պատրաստմանը, բարձրացնելով բուժ. աշխատողի հեղինակությունը հասարակության մեջ:
Մեր նպատակն է`
Կարեկցանքով, արհեստավարժ և պարտաճանաչ ձևով մատուցել բնակչությանն արդյունավետ բուժօգնություն:
Մեր արժեքներն են`
Մենք համալրում ենք մեր գիտելիքները, կարողություննեևը և ուժերը, որպեսզի մեր մատուցված բուժօգնությունը լինի
• ամբողջական և արհեստավարժ
• արագ արձագանքող և արդյունավետ
• արդիական, ճկուն և անվտանգ
• կարեկցանքով և բարոյական
• թիմային աշխատանքով և ուղղված դեպի սպառող
Որպես բազմապրոֆիլ բժշկական հաստատություն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ապահովում է տարբեր վիրաբուժական և կոնսերվատիվ մասնագետների առկայությունը, ինչն իր կողմից առանձնահատուկ հնարավորություն է ստեղծում որակյալ մասնագիտական խնամք ցուցաբերելու և առաջացող բժշկական խնդիրները հաջողությամբ հաղթահարելու համար: Շնորհակալությունս եմ ցանկանում հայտնել ԲԿ-ի անձնակազմին մասնագիտական նվիրվածության և հայ ժողովրդի առողջության լավացմանն ուղղված նրանց ամենօրյա մանրակրկիտ աշխատանքի համար:
Նիկոլայ Դալլաքյան,
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն,
ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ,
Երևան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժ
Ամրապնդելով ավանդույթները
1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո պարզ դարձավ, որ երկիրը կարիք ունի այնպիսի բժշկական հաստատության, որը կկարողանա ապահովել բժշկական շտապ օգնության ամբողջական սպասարկումը: Այս նպատակի համար որպես բազմապրոֆիլ մանկական բժշկական հաստատություն ընտրվեց Երևանի Մանկական Շտապ Օգնության հիվանդանոցը: Հետագայում այն դարձավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հիմնական կորիզը, հաշվի առնելով նրա հագեցվածությունը սարքավորումներով և մարդկային ռեսուրսներով:
2001թ.-ին ճապոնական կառավարության գրանտային ծրագրի շրջանակներում հիվանդանոցը ստացավ ժամանակակից սարքավորումներ /էնդովիժն համակարգեր էնդոսկոպիկ և վիրաբուժական միջամտությունների համար, հիվանդի մոնիտորինգի համակարգեր, արհեստական շնչառության սարքավորումներ, թվային անալիզատորներ, սոնոգրաֆ և այլն/, ինչը զգալիորեն բարձրացրեց հիվանդանոցի ախտորոշիչ և բուժիչ հնարավորությունները: 2005-2008թթ.-ին համաշխարհային բանկի աջակցությամբ հայկական առոջապահական համակարգի բարելավման ծրագրի շրջանակներում կատարվեց վերանորոգում, լրացուցիչ սարքավորումների ձեռք բերում, կառավարման լավացում և բժշկական ծառայությունների որակի բարձրացում:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ակտիվորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների և անհատների հետ, որոնք աջակցություն են ցուցաբերում հիվանդանոցին: Այսպես, 2004թ.-ին Ստամբուլի գործարար պարոն Ագոպ Գիրիտելյանի օգնությամբ լիովին վերանորոգվեց ընդհանուր մանկաբուժական բաժանմունքը: Այդ աշխատանքները բարձր գնահատեցին իր կողմից ուղարկված արտաքին փորձագետները և 2006թ.-ին պարոն Գիրիտելյանի օգնությամբ վերանորոգվեց և վերասարքավորվեց նաև մանկական նյարդավիրաբուժության բաժանմունքը:
Այսօր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հիվանդանոցն առաջարկում է լայնածավալ բժշկական ծառայություններ, ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար /մանկական վիրաբուժություն, նորածնային վիրաբուժություն, քիթ-կոկորդ-ականջ, մանկական կրծքայի,ն դիմածնոտային, պլաստիկ վիրաբուժություն, նյարդավիրաբուժություն, էնդոսկոպիկ վիրաբուժություն, վնասվածքաբանություն և օրթոպեդիա, ընդհանուր վիրաբուժություն, գաստրոէնտերոլոգիական, նյարդաբանական, մանկաբուժական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, ներառյալ նորածինների ներքին հիվանդությունների բժշկական օգնություն/: Հիվանդանոցի ախտորոշիչ հնարավորություններն ընդգրկում են կլինիկական, բիոքիմիական, իմունոքիմիական, բակտերոլոգիական լաբորատորիաները, ուլտրաձայնային, ռենտգեն, համակարգրային տոմոգրաֆիայի, մագնիսա-ռեզոնանսային և էնդոսկոպիկ հետազոտությունները: Բաժանմունքները հիմնականում լիովին վերանորոգված են, հարմարավետ հիվանդների համար: Պետք է նշել, որ այստեղ են տեղակայված միակը Հայաստանում մանկական նյարդավիրաբուժությունը և մանկական կրծքային վիրաբուժությունը, ինչպես նաև հանրապետական մանկական գաստրոէնտերոլոգիական կենտրոնը և քաղաքային թոքային կենտրոնը: Նորածինների կրծքավանդակի և որովայնի խոռոչի բնածին արատների կորեկցիան հանդիսանում է հիվանդանոցի ձեռքբերումներից մեկը: Փրկելով բազմաթիվ երեխաների կյանքեր այդ վիրահատությունները Հայաստանում բացառապես կատարվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Այստեղ է կատարվել նաև, առաջինը Հայաստանում` երեխաների կերակրափողի հաջողված վիրաբուժական պլաստիկան, ինչպես նաև` Սիամական զույգերի առանձնացումը: Տարեկան հիվանդանոցում բուժում են ստանում մոտ 7.000 հիվանդներ և 10.000 ամբուլատոր դիմողներ:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն հանդիսանում է Երևանի պետական բժշկական համալսարանի /ԵՊԲՀ/ կլինիկական բազա: Այստեղ են տեղակայված ԵՊԲՀ-ի մանկական վիրաբուժության, թիվ 2 մանկաբուժության, նյարդաբանության, նյարդավիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջի, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, թիվ 2 վիրաբուժության, ռադիոլոգիայի, պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ամբիոնները: Բժշկական կենտրոնի բժիշկներն ակտիվորեն մասնակցում են տարբեր ազգային մասնագիտական ասոցիացիայի գործունեությանը, ինչպիսիք են Մանկական Բժիշկների Հայկական Ասոցիացիան /Եվրոպական բժիշկների մանկական բժիշկների անդամ/, ինտենսիվ թերապիայի մասնագետների և անեսթեզիոլոգների հայկական ասոցիացիան, քիթ-կոկորդ-ականջ բժիշկների հայկական ասոցիացիան և այլն:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համագործակցում է Հայաստանի բոլոր բժշկական հաստատությունների, ինչպես նաև արտերկրյա հաստատությունների և մասնագետների հետ: Բազմաթիվ անգամ հրավիրված արտերկրյա մասնագետները տեղում կատարել են բարձր տեխնոլոգիական վիրահատություններ: Միջազգային մանկական փոխպատվաստման հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ-ում մասնագետներ են վերապատվաստվել լյարդի փոխպատվաստման ծրագրի շրջանակներում: Երկար տարիների ընթացքում բուժկենտրոնն արդյունավետ համագործակցել է Մյունստեռի համալսրանական կլինիկայի /Գերմանիա/, Պոլենովի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի /Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան/, Մարսելի բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման և այլ կլինիկաների հետ:
Հիվանդանոցի բաժանմունքները (283 մահճակալ)
Մանկական վիրաբուժական (20 մահճ.) |
Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի (18 մահճ.) |
Մանկական կրծքային վիրաբուժական (20 մահճ.) Նորածնային վիրաբուժական |
Մանկաբուժական (30 մահճ.) |
Մանկական նյարդավիրաբուժական (20 մահճ.) |
Նորածնային պաթոլոգիայի (20 մահճ.) |
Քիթ-կոկորդ-ականջ (10 մահճ.) | Գաստրոէնտերոլոգիական (20 մահճ.) |
Դիմածնոտային վիրաբուժական (10 մահճ.) |
Մանկական նյարդաբանական (20 մահճ.) |
Վնասվածքաբանական և օրթոպեդիա (30 մահճ.) |
Մեծահասակների նյարդաբանական և ներքին հիվ. (30 մահճ.) |
Մեծահասակների վիրաբուժական (25 մահճ.) |
Ֆիզիոթերապիայի և վերականգնողական |
Պլաստիկ վիրաբուժական (10 մահճ.) | Ախտորոշման բաժանմունք |
Արյան փոխներարկման կետ | Վիրահատական բլոկ |