Առևտուր

ՀՀ առևտուր առևտուրը Հայաստանում։ Հայաստանը հնագույն ժամանակներից եղել է տարանցիկ առևտրի կենտրոն։ Նրա տարածքով են անցել Հին աշխարհի միջազգային կարավանային առևտրական ճանապարհները։ 1-11-րդ դարերում միջազգային տարանցիկ առևտրի աշխուժացմամբ պայմանավորված՝ զարգացել է Վան, Երվանդաշատ, Զարեհավան, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ և հայկական այլ քաղաքների առևտուրը։

Արևելյան Հայաստանում առևտուրը որոշակի վերելք է ապրել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց (1828) հետո։ 19-րդ դարի 30-ական թվականներին հայ վաճառականների ձեռքն է անցել Այսրկովկասի առևտրի գերակշռող մասը։ Ռուսաստանում, Պարսկաստանում, Թուրքիայում և այլուր ծավալուն առևտրային գործառնություններ են կատարել Երևանի և Ալեքսանդրապոլի վաճառականները։   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է