Հայաստանի ժուռնալիստների միություն

Հայաստանի ժուռնալիստների միություն (ՀԺՄ), ստեղծագործական հասարակական կազմակերպություն, որը միավորում է մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի, լրատվական գործակալությունների, հրատարակչությունների պրոֆեսիոնալ աշխատողներին։ Ստեղծվել է 1959 թվականի մարտի 27-ին։ 1978 թ. հունիսի 1-ին Երևանում բացվել է ժուռնալիստի տունը։

ՀԺՄ-ն լրագրողների միջազգային ֆեդերացիայի, լրագրողական միությունների միջազգային կոնֆեդերացիայի անդամ է։ ՀԺՄ-ի հիմնական նպատակն է նպաստել բազմակարծության զարգացմանը, մեդիա օրենսդրության բարեփոխմանը, ԶԼՄ-ների և խոսքի ազատության սահմանադրական իրավունքի ամրապնդմանը Հայաստանում։ Նպաստում է նաև լրատվամիջոցների աշխատողների մասնագիտական վարպետության բարձրացմանը։

Բարձրագույն ղեկավար մարմինը Հայաստանի ժուռնալիստների միության համագումարն է (1-ինը կայացել է 1959 թվականին)։ Ընթացիկ գործերը վարում է վարչությունը։ 1999 թվականին ուներ 1530 անդամ։ Այսօր անդամների թիվը 1520 է։

ՀԺՄ ժուռնալիստի տունը (Երևան) պարբերաբար կազմակերպում է կլոր սեղաններ, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ և այլն։ Լավագույն հրապարակախոսական հոդվածների համար ՀԺՄ-ն 1969 թ.-ից շնորհում է «Ոսկե գրիչ» մրցանակը (3 տարին մեկ)։

Քննարկումներ, առաջարկություններ

Ավելացնել նյութը