Վերնիսաժում վարպետները առանձնացվում են հետևյալ ուղություններով՝
Գեղանկարիչներ
Արծաթագործներ
Գորգագործներ
Ասեղնագործներ
Փայտագործներ
Խեցեգործներ
Ապակեգործներ
Քարմշակողներ
Մանրանկարիչներ
Հնաոճ իրեր
Վերնիսաժ (ֆր vernissage)՝ բացօթյա տոնավաճառ Երևանի կենտրոնում, Բյուզանդ-Խանջյան փողոցների հատման հատվածում.
Վերնիսաժում վաճառվում են մեր արվեստագետների ձեռքի աշխատանքները՝ գեղարվեստի , կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, ոսկերչական իրեր, գորգեր, նկարներ ազգային երաժշտական գործիքներ, քարից, փայտից, կավից, մետաղից պատրաստված կիրառական արվեստի գործեր, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, նաև խորհրդային տարիներին հրապարակված հազվագյուտ, գրքեր, շքանշաններ, կենցաղային, իրեր, պարագաներ:
Սիրելի հայրենակիցներ շուտով վերնիսաժում վաճառվող գործերը Դուք կարող եք ձեռք բերել նաև համացանցի միջոցով: Այդ նպատակով ըստ այս էջի <Հայտարարություն> բաժնում նշվող ուղությունների կայքում առանձնացվել են հատուկ էջեր, որտեղ տրվում են այդ ուղություններով գործող վարպետների ցուցակը իրենց կոնտակտային տվյալներով: Վարպետներից յուրաքանչուրին նույպես կայքում տրամադրվելու են առանձին էջեր իրենց գործերի լուսանկարները տեղադրելու նպատակով: Հերթով այցելելով այդ էջերը Դուք կարող եք ընտրել Ձեր ուզած գործը, գնի մասին պայմանավորվել վարպետի հետ, իսկ Կառույցի շրջանակներում ձևավորվող <Վերնիսաժում> ՍՊԸ-ն կապահովի Ձեր գնման առաքումը: