Որոտանի ՀԷԿ-երի համակարգ (ՓԲԸ)

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը բաղկացած է  3 էլեկտրակայաններից, որոնք տեղաբաշխված են Որոտան գետի վրա, Սյունիքի մարզի (նախկին Սիսիանի և Գորիսի շրջաններ) տարածքում և օգտագործվում են ինչպես գետի հունի, այնպես էլ վտակների ջրերը: 

Գետը ունի 178 կմ երկարություն, անկումը կազմում է 1223 մ, բնական միջին տարեկան հոսքը՝ 18,6 մ.խոր/վրկ Տաթևի հանգույցի համար: Հյուսիսից, հարավից և արևելքից գետի ավազանին միակցված են բարձր լեռնաշղթաներ, արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ Զանգեզուրյան լեռնաշղթան:

Գետի ակունքը գտնվում է 3045 մ բարձրության վրա, այն սկիզբ է առնում վտակի տեսքով` ընթացքում ընդունելով բազմաթիվ առուներ և վտակներ, ինչպես ձախից, այնպես էլ աջից:

Հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է երեք աստիճանից: Գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404.2 մՎտ, տարեկան միջին նախագծային արտադրանքը՝ 1.16 մլրդ կՎտ. ժամ:   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է