ՀԱԵ Նոր-Նախիջևանի և Ռուսաստանի թեմ

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, կազմավորվել է 1966-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով՝ Նոր Նախիջևանի, Հս. Կովկասի և Աստրախանի թեմերի և Մոսկվայի հովվության միավորման հիման վրա (տես Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմ, Աստրախանի թեմ): Առաջնորդանիստը՝ Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցի:

Հայ առաքելական եկեղեցին մշտապես մեծ դեր է խաղացել ռուսահայ համայնքների ազգային  կյանքում: Հիմնել է դպրոցներ, մշակութային, բարեգործական, լուսավորչական ընկերություններ և միություններ՝ հանդես գալով որպես հայապահպանության գլխավոր գործոն: Հայկական եկեղեցիներ են գործել Ռուսաստանի գրեթե բոլոր համայնքներում, եկեղեցու շուրջն է կազմավորվել նրանց ազգային  կյանքը:    ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է