

2009թ.-ին հայկական հեռահաղորդակցության շուկա մուտք գործելուց ի վեր Ucom ընկերությունը հայ սպառողին տրամադրում է նորագույն տեխնոլոգիաներով համակցված բարձրորակ ծառայություններ:
Մեր առանցքային նպատակը մշտապես եղել է բաժանորդների համար ոլորտի ամենավերջին նորարար տեխնոլոգիական լուծումների հասանելիության ապահովումը: Մենք առաջինն էինք, որ հայ սպառողին ներկայացրեցինք «օպտիկա դեպի տուն» լուծումը, որն ապահովում է բարձրորակ հեռուստատեսություն (IPTV), գերարագ ինտերնետ կապ և թվային հեռախոսակապ: ավելին...
Գիտակցելով հայ հեռահաղորդակցության շուկայի ներուժը՝ մենք կարճ ժամանակում ոչ միայն կարողացանք կայուն դիրք ամրապնդել հայկական ամրակցված լայնաշերտ ինտերնետի շուկայում, այլև դարձանք խոշորագույն մեծածախ օպերատորը Հայաստանում՝ շնորհիվ Հայաստանը Վրաստանի հետ կապող սեփական օպտիկամանրաթելային կապուղու: Սա ընկերությանը թույլ տվեց տարանցիկ ինտերնետ մատակարարել Մերձավոր Արևելք, այսպիսով ապահովելով երկրի հեռահաղորդակցության ոլորտի կարևորությունը տարածաշրջանում:
Համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի միտումներից հետ չմնալով՝ 2013թ.-ին ընկերությունը ստացավ հանրային շարժական ինտերնետ կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա, իսկ 2015թ.-ին ձեռք բերեց Օրանժ Արմենիա ընկերության 100% բաժնեմասը՝ այսպիսով մուտք գործելով նաև Հայաստանի շարժական կապի շուկա: Այս զարգացումը հնարավորություն ստեղծեց` ամբողջ Հայաստանում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող ամենաարագ 4G+ ցանցը գործարկելու, ինչպես նաև ընկերության համակցված ծառայությունները համալրելու ՝ բաժանորդներին հասանելի դարձնելով, IP հեռուստատեսության, ֆիքսված ու շարժական հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների ամբողջական՝ «4-ը 1-ում», փաթեթը:
Հայաստանում նորագույն և նորարարական տեխնոլոգիաներ ներդնելուց զատ, Ucom ընկերությունը նաև մշտապես ակտիվ գործունեություն է ծավալել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում՝ կյանքի կոչելով, մասնավորապես, կրթության ոլորտի և երեխաների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Ընկերության աջակցությամբ ՀՀ դպրոցներում բացվել են համակարգչային և ինժեներական լաբորատորիաներ՝ այսպիսով նպատակ ունենալով խթանել մեր երկրում ՏՀՏ ոլորտի զարգացումը: Ընկերությունը նաև աջակցում է հասարակության սոցիալապես անապահով խմբերին՝ շարունակելով իրականացնել «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագիծը, որի շրջանակներում ընտանիքներին տրամադրվում են միջոցներ, ինչը ծնողներին թույլ է տալիս ստեղծել կայուն եկամտի աղբյուր և ընտանիք վերադարձնել պետական հաստատությունների հոգածությանը հանձնված իրենց երեխաներին: Ընկերությունը նաև իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ մարզային բնակիչներին անվճար հիմունքներով մատուցվում են որակյալ ակնաբուժական ծառայություններ: