Համազգային խորհրդի Հանձնախմբերը, նրանց ղեկավարների Գործադիր խորհուրդը, Կառավարիչը
Հանձնախմբերը, Գործադիր խորհուրդը, Կառավարիչը Համագործակցության, փոխօգնության Համազգային կառույցի ընթացիք գործունեության կազմակերպման, կառավարման բարձրագույն մարմիններն են:
Հանձնախմբերի ղեկավարները և կառավարիչը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվում են Համազգային խորհրդի կողմից նրա կանոնադրությամբ սահմանված կարգով: Հանձնախմբերի մյուս անդամները նշանակվում են հանձնախմբերի ղեկավարների կողմից:
Հանձնախմբերի ղեկավարներից կազմվում է կառույցի Գործադիր խորհուրդը: Գործադիր խորհրդի նիստերը կազմակերպում և վարում է Կառավարիչը:
Գործադիր խորհուրդը հիմք ընդունելով Համազգային խորհրդի կողմից ընդունված ռազմավարական ծրագրերը մշակում և Համազգային խորհրդի հաստատման է ներկայացնում Գործադիր խորհրդի, հանձնախմբերի գործունեության տարեկան ծրագրերը:
Հանձնախմբերը, Գործադիր խորհուրդը գործում է այդ ծրագրերի հիման վրա, Համազգային խորհրդի կողմից ընդունված իրենց կանոնադրություններով սահմանված լիազորությունների շրջանակում.
Հիմք ընդունելով իրենց գործունեության տարեկան ծրագրերը հանձնախմբերը մշակում և անհրաժեշտության դեպքում Գործադիր խորհրդի քննարկմանն ու հաստատմանն են նեկայացնում իրենց գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ ընթացիկ մարտավարական խնդիրներն ու ծրագրերը:
Հանձնախմբերը համագործակցելով համազգային այլ կազմավորումների հետ ուղղորդում, կառավարում, կարգավորում են կառույցի շրջանակներում գործող ծառայությունների աշխատանքը.
Հանձնախմբերը իրենց հատկացված ոլորտներում նպաստում են, որ ձևավորվեն համագործակցության և փոխօգնության կազմակերպման մասնագիտական խմբերը՝ աջակցում որ նրանք արդյունավետ ձևով կարողանան օգտվել կառույցի կողմից տրամադրվող ծառայություններից:
Հանձնախմբերը ըստ իրենց գործունեության ոլորտների ուսումնասիրում, տվյալներ են հավաքագրում, մեր ազգակիցներին պատկանող, կամ նրանց ակտիվ մասնակցությամբ ձևավորված կազմակերպությունների, ձեռնարկությունների, միավորումների մասին և Կառույցի գործունեության ուղությունների մասին տեղեկատվություն տրամադրելով նրանց, ներկայացնում համագործակցության, փոխօգնության կազմակերպման, աջակցման իրենց հնարավորությունները:
Քննարկում են այդ տնտեսվարող սուբյեկների կողմից ներկայացվող առաջարկները: Ելնելով առկա միջոցներից մշակում և գործադիր խորհրդի հաստատմանն են ներկայացնում նրանց աջակցմանը նպատակաուղղված ծրագրեր և դրանց հաստատման դեպքում՝ ներգրավվելով համապատասխան կազմավորումներին կազմակերպում են այդ ծրագրերի իրագործման գործընթացը:
Համագործակցելով համայնքային կազմավորումների հետ հանձնախմբերը աջակցում, նպաստավոր պայմաններ են ստեղծում, որ Սփյուռքի համայնքներում ձևավորվեն հեռավար ուսուցման հնարավորություններ ընձեռող, հեռահաղորդակցման համայնքային կենտրոններ:
Հրատապ խնդիրների ծագման կամ որոշ մարտավարական ծրագրերի վերանայման անհրաժեշտության դեպքում Գործադիր խորհուրդը կարող է իր և հանձնախմբերի գործունեության տարեկան ծրագրերում լրացումների, փոփոխությունների մասին առաջարկություններն մշակել և ներկայացնել Համազգային խորհրդի հաստատմանը.
Կառավարիչը իր աշխատակազմի միջոցով կարգավորում է հեռակապի ապահովման մայրաքաղաքային կենտրոնի գործունեությունը, պայմաններ է ստեղծում, որ աշխարհով մեկ ապահովվի Համագործակցության կառույցի բոլոր տարաբաշխված օղակների անվտանգ, անխափան, հեռակարգավորվող աշխատանքը:
Հանձնախմբերի առաջարկները իմի բերելով Գործադիր խորհուրդը մշակում և Համազգային խորհրդի քննարկմանն և հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարվա բյուջեի և Հանձնախմբերի գործունեության կազմակերպման տարեկան ծրագրերի նախագծերը: