Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
National structure of cooperation and mutual assistance
Общенациональная структура сотрудничества и взаимной помощи
Առաջարկ
Հանձնախմբերը
Համագործակցության, փոխօգնության համազգային կառույցի ընթացիք գործունեության կառավարման, կարգավորման հիմնական մարմիններն են:
Ելնելով կառույցի առջև դրված նպատակներից և խնդիրներից, ղեկավարվելով Համազգային խորհրդի կողմից մշակված ռազմավարական ծրագրերով հանձնախմբերը՝
.Հավաքագրելով մեր հայրենակիցների, նրանց ակտիվ մասնակցությամբ ձևավորված կազմակերպությունների մասին բոլոր վիճակագրական, շփումների, կապերի հաստատման համար անհրաժեշտ տվյալները և առավելագույնս օգտվելով հեռահաղորդակցման ոլորտում առկա հնարավորություններից, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծեն, որ մեր հայրենակիցները աշխարհով մեկ, առանց դժվարության հաղորդակցվեն միմիանց հետ, դյուրությամբ կարողանան կազմավորել փոխօգնության, փոխադարձ աջակցման արդյունավետ կազմավորումներ.
.Աջակցելով, որ սփյուռքի համայնքներում ձևավորվեն հեռահաղորդակցման, հեռահար ուսուցման կազմակերպման լայն հնարավորություններ ունեցող հավաքատեղ կենտրոններ, ներգրավելով բոլոր կարող ուժերին հանձնախմբերը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծեն բարոյահոգեբանական մթնոլորտի հետագա առողջացման, ազգապահպանման, մեր լեզվի, մեր առանձնահատկությունների, մեր մշակույթային արժեքների պահպանման և զարգացման, աշխարհով մեկ ժամանակակից, գիտելիքահենք Հայ հանրության ձևավորման համար.
.Համագործակցելով ՀՀ գործադիր իշխանության համապատասխան մարմինների հետ հանձնախմբերը պետք է կարողանան կազմակերպել, որ մեր հայրենակիցները անարգել և նպաստավոր պայմաններով օգտվեն կառույցի կողմից տրամադրվող բոլոր ծառայություններից, չոտնահարվեն նրանց իրավունքներն ու ազատությունները, ամենուր կարողանան ստանալ իրենց հոգևոր և նյութական վիճակի բարելավմանը նպաստող անհրաժեշտ աջակցություն:
Պահանջարկ