«ԱՄԲԱ ԳՐՈՒՊ»

"Ամբա Գրուպ" ընկերությունը հանդիսանում է, Հայաստանում և Վրաստանում, "Կիֆատո" և "Դիսպլեյ Սոլյուշնս" ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը: Կազմակերպությունը զբաղվում է երկաթե և պլաստմասե կոնստրուկցիաների և աքսեսուարների վաճառքով: Մեր ընկերության աշխատանքն առանձնանում է իրականացման ճկուն եղանակով, արտադրանքի բարձր որակով և ամենակարևորը մրցունակ գնային քաղաքականությամբ, որը նաև ուղեկցվում է արտադրանքի որակը հավաստող համապատասխան սերտիֆիկատներով: Մեր կողմից ներկայացվող գործարաններն ունեն 20 - ից ավելի տարիների աշխատանքային փորձ եվրոպական և ասիական շուկաներում:  
    "Ամբա Գրուպ"-ն առաջարկում է սուպերմարկետների, հիպերմարկետների, պահեստների և այլ առևտրային տարածքների (խանութների)՝ սկսած 20մ2–ից, ստելաժներ (առևտրային, պահեստային), պլաստմասե և երկաթե աքսեսուարներ (գնապիտակներ, կախիչներ, բռնիչներ և այլն): Ընկերության արտադրանքը  կարող է լինել տարբեր գույնի, չափսի (կարող են տրվել նաև ոչ ստանդարտ լուծումներ): 
    Ընկերության մենեջերները և նախագծողները պատրաստ են կատարել անվճար նախագիծ ցանկացած առևտրային կամ պահեստային տարածքի համար և մաքսիմալ կարճ ժամկետում տրամադրել նախահաշվարկ, ինչպես նաև կատարել ապրանքի մատակարարում, մոնտաժ և սպասարկում:

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է