«Ազատ հայրենիք» կուսակցություն

Ազատ Հայրենիք, քաղաքական կուսակցություն Արցախում։ Ստեղծվել է 2005 թվականի հունվարի 29-ին։ Նախագահն է միաժամանակ կառավարության ղեկավար հանդիսացող Արայիկ Հարությունյանը։ 2005 թվականի հունիսի 19-ին ԱՀԿ-ն մասնակցել է Արցախի 4-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին։ Համամասնական ընտրակարգով ԱՀԿ-ն ստացել է շուրջ 37 տոկոս ձայն և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ միասին 12 մանդատով ձևավորել է «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը։ 2010 թվականի մայիսի 23-ին ԱՀԿ-ն մասնակցել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին որտեղ համամասնական ընտրակարգով ստացել է 46.4 տոկոս ձայն և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ 14 պատգամավորական մանդատով խորհրդարանում վերաձևավորել է «Հայրենիք» խմբակցությունը։ 2015 թ.-ին մայիսի 3-ին կայացած վեցերորդ գումարման խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը կրկին բարելավել է նախորդ արդյունքը համամասնական ընտրակարգով ստանալով 47.7 տոկոս ձայն և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ միասին 15 մանդատով վերաձևավորել է «Հայրենիք» խմբակցությունը։

Գոյապահպանման ազգային գործոններն են՝ ազգային և կրոնական ինքնագիտակցություն, լեզվապահպանություն, ազգային կրթական համակարգ և մշակույթ, հայրենասիրություն և մարտական ոգի, ավանդապահություն, համերաշխություն, պատմական հիշողություն, ազգային մտածողություն և հոգեկերտվածք։

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է