![](http://armnational.am/en/getCompanyPhotos/596adfcaad4e40824ba2104a/1501936157.jpg)
Հասարակական-քաղաքական կյանքը: Դարավոր ընդմիջումից հետո վերականգնված հայկական պետականությունն ի սկզբանե որդեգրեց ժողովրդավարությունը՝ լայն ասպարեզ բացելով ազատ մամուլի, քաղաքական ազատությունների և բազմակարծության համար: Հայ իրականության մեջ գործող գրեթե բոլոր հասարակական-քաղաքական ուժերն իրենց տեղը գտան հանրապետության քաղաքական համակարգում: Հայաստանում գործում են նաև ավանդական կուսակցությունները` Հայ հեղափոխական դաշնակցությունը, Ռամկաավար ազատական և Հնչակյան կուսակցությունները: