Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ) իրականացնում է մի շարք ռազմավարական վերլուծություններ և ուսումնասիրություններ, զարգացնում քաղաքական նախաձեռնություններ՝ ուղղված Հարավային Կովկասում ու ընդլայնված տարածաշրջանում քաղաքական և տնտեսական բարեփոխումների խթանմանը և հակամարտությունների կարգավորմանը։

Որպես Հայաստանի առաջատար հետազոտական կենտրոններից մեկը՝ ՏՀԿ-ն ձգտում է խորացնել քաղաքական դիսկուրսը և խթանել քաղաքացիական ակտիվությունը՝ ընդլայնելով հասարակության ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներում։ ՏՀԿ-ի երկարաժամկետ նպատակներից մեկն է ծառայել որպես կայուն զարգացման և բարեփոխումների խթան` աջակցելով հասարակական քաղաքականության ձևավորմանը նորարարական և անկողմնակալ հետազոտությունների և վերլուծությունների միջոցով:

Մեր հետազոտություններն ու ծրագրերը ընդգրկում են հինգ հիմնական ոլորտներ․

(1) Հարավային Կովկասի, ինչպես նաև Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտին վերաբերող հիմանահարցերի ուսումնասիրություն,
(2) Ազգային անվտանգության և պաշտպանության հիմնահարցեր,
(3) Ժողովրդավարացում և արդյունավետ կառավարում,
(4) Տնտեսություն և կայուն զարգացում,
(5) Երիտասարդության կրթական մակարդակի բարձրացում և ներուժի զարգացում՝ որպես փոփոխությունների հիմնական խթան։

2012թ-ից ի վեր, ՏՀԿ-ն իրականացրել է մասնագիտական զարգացման դասընթացներ, վերլուծական ճեպազրույցներ և հանդիպումներ թիրախային խմբերի հետ, կազմակերպել նմանակման վարժություններ՝ հիմնված դիվանագիտական բանակցությունների և «ռազմական խաղերի» մոդելների վրա։

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է