Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ
Տեղեկատվական կայք
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիր (հանդիպում է նաև «Դեմիրճյան մարզահամալիր», կամ պարզապես՝ համալիր), Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Համալիրը բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։
Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդ դահլիճը շահագործման է հանձնվել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։
1960-ականներին «Հայպետնախագիծ» ինստիտուտը նախատեսել է կառուցել համերգային սրահ 1966-ին։ Հաղթող նախագիծն էր 10 հազար տեղանոց շրջանաձև շինությունը։ Ներսում նախատեսված էր կառուցել 30 x 61 չափսի սառցադաշտ, ինչպես նաև նախատեսվում էր ներսում անցկացնել սպորտային միջոցառումներ, համերգներ ու հանդիսավոր նիստեր։ Համերգների կամ հանդիսավոր նիստերի ժամանակ դահլիճի գլխավոր տրիբունային, որը դաշտից 2,5 մետր բարձրության վրա էր լինելու, պիտի կցվեին լրացուցիչ շարքեր՝ ձևավորելով 6000 տեղանոց պարտեր։ Փողոցից դեպի մարզահամալիր հանդիսատեսները կարող էին երթևեկել ստորգետնյա շարժասանդուղքներով։
Գումարների սղության պատճառով նախագիծը չիրականացվեց։