Ազգային ինքնորոշում միավորում

Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ) հիմնել է Պարույր Հայրիկյանը 1987 թվականի սեպտեմբերին։ Այն Խորհրդային Միության տարածքում բացահայտ գործող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր։ ԱԻՄ-ը հրատարակում էր «Անկախություն» շաբաթաթերթը, որը Խ.Մ. տարածքում առաջին այլընտրանքային քաղաքական պարբերականն էր։

Պարույր Արշավիրի Հայրիկյան (հուլիսի 5, 1949, Երևան, Նուբարաշեն վարչական շրջան), հայ քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ, 1968 թ․-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ‌, այնուհետև՝ ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան։

Չորս անգամ դատապարտվել է քաղաքական գործունեության համար, շուրջ 17 տարի (1968-1987 թվականներին) անցկացրել կալանավայրերում։   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է