Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
«ԱՐ-ԲԵ» ՀԱՅ-ԲԵԼՈՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ
Տեղեկատվական կայք
Հայ-բելառուսական «Ար-Բե» առևտրի տունը Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունը ծավալում է 2010 թվականի սեպտեմբեր ամսից։ Ընկերության հիմնադիրներն են՝ հայկական կողմից հանդես եկող «Մուլտի Գրուպ» բազմապրոֆիլ կոնցեռնը, բելառուսական կողմից՝ «Բելգոսպիշեպրոմ»(«Белгоспищепром») կոնցեռնի կազմակերպությունները։ Առևտրի տան գլխավոր գրասենյակը գտնվում է Երևան քաղաքում՝ Շիրակի 1 «ա» հասցեում:
Գործունեության հիմնական ուղղվածությունը գյուղտեխնիկայի, կենցաղային տեխնիկայի, բարդ տեխնիկական ապրանքների, անվադողերի, կահույքի, սպառողական արդյունաբերական և պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրի զարգացումն է։ Հայ գնորդների կողմից բելառուսական ապրանքների հանդեպ հետաքրքրությունն ու պահանջարկը պայմանավորված է ապրանքների լայն տեսականու առկայությամբ և արտադրանքի կայուն բարձր որակով, ինչպես նաև առևտրային ծառայությունները պատշաճ մակարդակով մատուցելու հմտությամբ։ Առևտրի տան խանութներում ներկայացված են Բելառուսիայի Հանրապետության լավագույն արտադրողների 12 000 անուն ապրանքներ։ Դե իսկ առևտրի տան տարածքներում համախմբված ձևով ներկայացված են 30 արտադրողների ֆիրմային ապրանքների բաժիններ, և անց են կացվում գյուղատնտեսական տեխնիկայի, հանրային սննդի սարքավորումների, մոտոցիկլետների և հեծանիվների, ինչպես նաև ամբողջական փայտից պատրաստված իրերի և կահույքի մշտական ցուցահանդես-վաճառքներ։ ավելին...
Հայկական բանկերի հետ համատեղ առևտրի տունն իրականացնում է խոշոր և բարդ տեխնիկական ապրանքների գնման վարկավորում, ինչպես նաև մասնակցում հանրային գնումների մրցակցային ընթացակարգերին։
Բացման պահից սկսած առևտրի տունը դրական և կայուն արդյունքներ է ցուցաբերել ֆինանսատնտեսական զարգացման իր գործունեության մեջ։ Մատակարարների հանդեպ կրեդիտորական պարտքերի առկայությունը բացառվում է։
Հիմնադիրները յուրաքանչյուր տարի ներդրումներ են կատարում ընկերության և նրա՝ մանրածախ առևտրով զբաղվող կետերի զարգացման համար։ Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Մաքսային Միությանը և Եվրասիական Տնտեսական Միությանը նոր հեռանկարներ է բացում և հնարավորություններ ստեղծում Հայաստանի Հանրապետության ու Բելառուսի Հանրապետության միջև տնտեսական հարաբերությունների հետագա բարելավման համար։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
«Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տան կանոնադրությունը հաստատված է 24.12.2009 թվականից ի վեր՝ հիմնադիրների համագումարի որոշման համաձայն, իսկ 20.01.2010 թվականից գրանցված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում՝ №269.110.03780։ Իրավաբանական անձի պետական գրանցման վկայական՝ 03 А 087106, իրավաբանական անձի կոդ՝ 39348765։
Կանոնադրական ֆոնդը՝ 342401 ԱՄՆ դոլար։
Կանոնադրական կապիտալում բաժնետոմսերը տոկոսային հարաբերությամբ բաշխվում են հետևյալ կերպ․