«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն (ԷԿԵՆԳ) Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգողն է: Այն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից` ի դեմս ՀՀ կառավարության: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ կառավարության աշխատակազմին:
ԷԿԵՆԳ-ը ստանձնել է ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության նախագծերի իրականացման պատասխանատվությունը և իրականացնում է մի շարք կարևոր նախագծեր, որոնք միտված են էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:
ԷԿԵՆԳ-ը միակ լիազորված ընկերությունն է ՀՀ-ում, որը ֆիզիկական անձանց տրամադրում է էլեկտրոնային թվային ստորագրություններ նույնականացման քարտերում, ինչպես նաև զբաղվում նույնականացման քարտերի համակարգի սպասարկմամբ, համակարգում է էլեկտրոնային առողջապահության, պաշտոնական էլեկտրոնային փոստի և այլ նախագծերի ներդրումը: