Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
«ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» (ՓԲԸ)
Տեղեկատվական կայք
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն իրականացնող խոշորագույն կենտրոն Երևանում: Հիմնադրվել է 1974 թվականին:
Ինստիտուտը հիմնադրվել է 1974 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ առողջապահության նախարարության հրամանով: 1974 թվականին ինստիտուտի տնօրեն է նշանակվեվ պրոֆեսոր Ալեքսանդր Միքայելյանը, ով մեծ ներդրում է ունեցել Հայաստանում սրտավիրաբուժության ստեղծման և զարգացման գործում: 1992 թվականի հոկտեմբերից ինստիտուտը ղեկավարել է պրոֆեսոր Համլետ Թամազյանը, ով 2001 թվականի ապրիլին ընտրվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ նախագահ: 2011 թվականից ընկերության նախագահն է Արթուր Թամազյանը:
Վիրաբուժության ինստիտուտն ունի10 կլինիկական բաժանմունքներ, հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Ինստիտուտում իրականացնում են կերակրափողի վերականգնողական վիրահատական միջամտություններ, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում և այլն: Ինստիտուտում հրատարակվում է Հ. Ս. Թամազյանի անվան Հայաստանի վիրաբուժության լրաբեր եռամսյա գիտա-բժշկական ամսագիրը, որտեղ տպագրվում են Հայաստանի և արտերկրի մասնագետների աշխատանքները:
Ինստիտուտում գործում են ՀՀ առողջապահության նախարարության ԱԱԻ-ի 4 ամբիոններ` նեղ վիրաբուժական մասնագիտությունների (ընդհանուր վիրաբուժություն, սրտանոթային վիրաբուժություն), ուրոլոգիայի, պրոկտոլոգիայի, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, որտեղ ուսանում են կլինիկական օրդինատորները, ասպիրանտները, ինչպես նաև իրականացվում է վիրաբուժական ոլորտի միջին բուժանձնակազմի և բժիշկների վերապատրաստում (ստաժավորում): Ինստիտուտի պրոֆեսորները դասավանդում են Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոններում:
Ինստիտուտը համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների և արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ: