Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Տեղեկատվական կայք
Հայաստանը ավանդաբար համարվում է կամերային երաժշտության հարուստ ժառանգություն ու ներուժ ունեցող երկիր:
2011 թ.-ից վերակազմակերպված «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հանրությանը հաղորդակից է դարձնում ժանրի դասական և ժամանակակից հեղինակներին, մշտապես կատարում է հայ կոմպոզիտորների երկերը, խրախուսում նոր ստեղծագործությունների ստեղծումը:
ԿԵԱԿ-ը ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, այնպես էլ Հայաստանի մարզերում, Արցախում և արտերկրի հեղինակավոր համերգասրահներում:
ԿԵԱԿ-ի կազմում գործում են կամերային ժանրի հայաստանյան լավագույն ներկայացուցիչները՝
Հայաստանի պետական կամերային նվագախումբ ՝ գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Վահան Մարտիրոսյան
Հայաստանի պետական կամերային երգչախումբ ՝ գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Ռոբերտ Մլքեյան
Հայաստանի Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ՝ գեղ. ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյան
Երևանի կամերային երգչախումբ՝ գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր Հարություն Թոփիկյան
«Հովեր» պետական կամերային երգչախումբ ՝ գեղ. ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյան
«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը նաև համագործակցում է այլ խմբերի և կատարողների հետ, իրականացնում համատեղ ծրագրեր:
ԿԵԱԿ աջակցությամբ Կամերային երաժշտության տանը պարբերաբար կայանում են երգեհոնային երաժշտության անվճար համերգներ: