Երեւան Ջուր ՓԲԸ իր գործունեությունում ղեկավարվում է Veolia Group-ի չափանիշներով ու պահանջներով, որի առանցքը վերջինիս հետեւյալ 5 սկզբունքներից կազմված արժեհամակարգն է.
1. Հաճախորդի արժեւորում
Ուշադիր և մասնագիտորեն լսելու, ինչպես նաև կանխատեսելու և հաճախորդի կարիքներին համապատասխան գործելու մեր ունակությունները շատ կարևոր են երկարատև հարաբերություններ կառուցելու գործում: ավելին...
2. Պատասխանատվություն
Մենք գիտակցում ենք մեր գործունեության ազդեցության չափը սպառողների կենսապայմանների բարելավման վրա: Դրա համար էլ, չմոռանալով, թե ինչպես մեր գործունեությունը կարող է ազդել ընկերության, նրա աշխատակիցների և բաժնետերերի վրա, առաջնորդվում ենք ընդհանուր շահի գերակայության սկզբունքով: Ընդ որում, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պարտավոր է լիովին ստանձնել պատասխանատվություն իր որոշումների և իր թիմի համար:
3. Նորարարություն
Ընկերության առաջնահերթ նպատակը հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է ու արժեքների ստեղծումը: Դրա համար իրականացվում են հետազոտություններ և մշակվում նորարար տեխնոլոգիաներ՝ գիտության սահմանների անընդհատ բացահայտման և ուսումնասիրման միջոցով: Ընդ որում վերջիններս, մեր առջեւ դրված առօրյա խնդիրներից բացի, նպատակ ունեն նպաստել նաև գլոբալ բնապահպանական խնդիրների լուծմանը:
4. Կատարողականություն
Մեր ֆինանսական կատարողականությունը մեր ֆինանսական կարգապահության արդյունքն է: Այն թույլ է տալիս ընկերությանը բոլոր շահառուների համար ստեղծել հավելյալ արժեքներ և ապահովել երկարաժամկետ տնտեսական զարգացում:
5. Թիմային ոգի
Թիմային աշխատանքը մեր գործունեության կարևորագույն բաղկացուցիչն է: Համատեղ ուժերով ձեռք բերված փորձի և գիտելիքների փոխանցումն ու փոխանակումը մեր հաջողությունները վերածում են ընդհանուր հաղթանակների, իսկ առաջընթացը դարձնում են շարունակական:
Երեւան Ջուր ՓԲԸ-ն` առաջնորդվելով Veolia Group-ի առաջավոր փորձով, ինչպես նաև առաջադրված խնդիրները լավագույնս լուծելու նպատակով, մշտապես արդիականացնում ու կատարելագործում է իր կառուցվածքն ու կառավարման մեթոդները: Մասնավորապես, համակարգում գործում է որակի կառավարման ԻՍՕ 9001:2008 ստանդարտը, ինչը ենթադրում է ընկերության աշխատանքի արդյունավետության ապահովում եւ բարելավման շարունակականություն:
Երեւան Ջուր ՓԲԸ-ն ղեկավարվում է գլխավոր տնօրենի կողմից, ով իր գործունեության մեջ առաջնորդվում է ընկերության կանոնադրությամբ, հայաստանյան օրենսդրությամբ ու վարձակալության պայմանագրով: Երեւան Ջուր ՓԲԸ-ն անցած 10 տարիների կտրվածքով ոչ միայն հաջողությամբ կատարել է իր հիմնական պարտավորությունները, այլեւ զարգացրել է համակարգն ու տեխնիկապես վերազինել այն, առողջացրել է ընկերության ֆինանսական վիճակն ու դինամիկ զարգացում հաղորդել նրան: