Արմինկո ընկերությունը 1992թ–ից առաջարկում է Ինտերնետ հասանելիության ծառայություններ Հայաստանում։ Ընկերությունը ստեղծել և շահագործում է 1 Գբիթ/վրկ թողունակությամբ քաղաքային օպտիկամանրաթելային առանցքային ցանց։ Ինտերնետին միացումը Արմինկոն ապահովում է Ucom և GNC-Alfa ընկերությունների կապուղիներով։
Արմինկոն, ամբողջ ՀՀ տարածքում, տրամադրում է Ինտերնետին միացում օպտիկամանրաթելային տեխնոլոգիաներով:
Արմինկոն վարում է էլեկտրոնային համարակալման Հայաստանի Electronic Numbering (ENUM) համակարգը։
Արմինկոյի աշխատաոճն է նորամուծությունների ներդրումը, օգտվողների հետ համագործակցությունը, ծառայության որակի բարձրացումը և աշխատակիցների գիտելիքների ու հմտությունների անընդհատ կատարելագործումը։