ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Երվանդ Քոչարի թանգարանը գտնվում է Երևան քաղաքում, բացվել է 1984 թ. Քոչարի արվեստանոցի հիմքի վրա և ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին։ Թանգարանում ներկայացված են Քոչարի «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների ստեղծագործություններ՝ գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներ, քանդակներ, սեղմումով գործեր, մոնումենտալ քանդակների պլանշետներ, մանրակերտեր, ինչպես նաև բացառիկ արժեքավոր փաստաթղթեր։

Աշխարհի միայն երկու թանգարանում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարներից՝ Երվանդ Քոչարի և Փարիզի Ժ. Պոմպիդու կենտրոնում։

Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և հանրահռչակման կարևոր կենտրոն է։

Թանգարանի տնօրենն է Կարինե Քոչարը։

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է